ԿԳՄՍ նախարարության և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, մասնավորապես՝ որմնանկարների պահպանության նպատակով: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը: Կարևորելով որմնանկարների պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցումը, ինչպես նաև դրանց պահպանությունը, օգտագործումը և այդ ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացումը՝ կողմերը համատեղ աշխատանքներ կիրականացնեն՝ ՀՀ օրենսդրության շրջանակում: ՀՀ տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, մասնավորապես՝ որմնանկարների պահպանության ուղղությամբ ԿԳՄՍ նախարարությունը կտրամադրի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող որմնանկարների առկա ցուցակը, սահմանված կարգով կքննարկի որմնանկարի մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը նախարարությանը կից մոնումենտալ հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի նիստերում՝ տրամադրելով մասնագիտական եզրակացություն: Նախարարությունը համաձայնեցված գիտանախագծային նախագծերի հիման վրա կտրամադրի որմնանկարի մաքրման և ամրակայման աշխատանքների իրականացման թույլտվություն, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվության աջակցություն: «Որմնանկար-մոնումենտալ ժառանգության» հիմնադրամը սեփական միջոցների հաշվին կուսումնասիրի և կկազմի Վայոց ձորի մարզի Սերս գյուղի 19-րդ դարի որմնանկարների մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը և կներկայացնի նախարարության համաձայնեցմանը, իր միջոցներով կիրականացնի համակարգված ուսումնասիրություն (նկարագրություն, տեխնիկական վիճակ, վտանգվածության աստիճան և այլն) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող որմնանկարների վերաբերյալ, կփաստագրի ու կկազմի դրանց ճշգրտված ցուցակները՝ ներկայացնելով նախարարությանը: Նոր որմնանկար հայտնաբերելու դեպքում՝ առաջարկ կներկայացնի նախարարությանը՝ փորձագիտական հանձնաժողովում արժևորման հարցը քննարկելու նպատակով, իր միջոցներով կկազմի որմնանկարի մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը՝ ներկայացնելով նախարարության համաձայնեցմանը: Կազմակերպությունը նախարարությանը կտրամադրի հեղինակային, տեխնիկական հսկողությունների և կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրերը՝ նախատեսվող աշխատանքների թույլտվություն ստանալու նպատակով:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Համագործակցության հուշագիր՝ որմնանկարների պահպանության և վերականգնման նպատակով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Քննարկվել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը
Shant News / 33 minutes ago

Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
Shant News / 40 minutes ago

Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
Shant News / 1 hour ago

ԱԺ պատգամավորները ԵԽ պատվիրակության հետ քննարկել են շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Shant News / 1 hour ago
Related coverage

ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգի համար
A1plus / 59 minutes ago

Դավիթ Մուրադյանի ճանապարհը գրականության, կինոյի և հիշողության միջով
24TV / 24News / 6 hours ago

Չարենցի տուն-թանգարանը՝ ոչ ֆորմալ կրթության հարթակ
Public Television of Armenia — 1Lurer / 7 hours ago

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը
168 Jham / 9 hours ago