Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Արեգա Հովսեփյանը, Սյուզաննա Սայադյանն ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ծովինար Վարդանյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, կլիմայի և սննդի անվտանգության հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Սարգիս Խանդանյանը ողջունել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին։ Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ Եվրոպական խորհրդարանի հետ տարբեր ձևաչափերով առկա է արդյունավետ համագործակցություն։ ԱԺ պատգամավորները խոսել են Հայաստան-Եվրամիություն խորացող հարաբերություններից, կարևորել տարբեր բնագավառներում ԵՄ աջակցությունը։ Շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովում իրենց հյուրընկալելու համար՝ Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, կլիմայի և սննդի անվտանգության հանձնաժողովի պատվիրակության անդամները բարձր են գնահատել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ Հայաստանում անցկացումը։ Հյուրերը մի շարք ոլորտներում իրենց հաջողված փորձը ներկայացնելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել շրջակա միջավայրի պաշտպանության հարցում երկկողմ գործակցության վերաբերյալ՝ ակնկալելով կոնկրետ արդյունքների արձանագրում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԺ պատգամավորները ԵԽ պատվիրակության հետ քննարկել են շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 28.10.2026
Shant News / 2 hours ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 4 hours ago

Իսպանիայում դադարեցվել է Մադրիդի և Անդալուսիայի միջև գնացքների տոմսերի վաճառքը
Shant News / 4 hours ago

Նիդերլանդներում թռչնագրիպի բռնկման պատճառով թռչունների համար կարանտինային սահմանափակումներ են մտցվել
Shant News / 4 hours ago
Related coverage

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 25 minutes ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 51 minutes ago

Նախարար Միրզոյանի և նախարար Կայզերի միջև հանդիպում. փաստաթղթի ստորագրում և համատեղ մամուլի ասուլիս
Aravot / 1 hour ago

Հայաստանն աշխարհի ամենահարուստ բնական պաշարներ ունեցող երկրների շարքում է
Noyan Tapan TV / 2 hours ago