ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հոկտեմբերի 24-25-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի (IACP) 2026 թվականի համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից։ Այցը կազմակերպվել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) աջակցությամբ։ Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ մի շարք երկրների իրավապահ մարմինների գործընկերների հետ։ Աշխատանքային հանդիպումների առանցքում եղել են իրավական համագործակցության ընդլայնման, տեղեկատվության փոխանակման և հանցավորության դեմ համատեղ պայքարի արդիական մեթոդները։ Համաժողովի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) տնօրենի առաջին տեղակալ Լեսլի Զիմանի և Դիվանագիտական անվտանգության ծառայության տնօրեն Նիկոլաս Կոլուրայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև անդրադարձել իրավապահ համակարգի բարեփոխումներին և համատեղ ծրագրերի ընթացքին։ Միջազգային համաժողովի շրջանակում Քննչական կոմիտեի նախագահն այցելել է նաև մասնագիտացված ցուցահանդես, որտեղ ծանոթացել է իրավապահ ոլորտի վերջին տեխնոլոգիական սարքավորումներին։ Ցուցահանդեսի ընթացքում գործընկերների հետ քննարկվել են Քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցության վերաբերյալ հարցեր։ Գրառումը ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա
Akhaltskha.net / 34 minutes ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Հարավային Կովկասի խաղաղությունն ու հաղորդակցային ուղիները
Akhaltskha.net / 2 hours ago

Ախալցխայի ղեկավարները հանդիպել են Էլիածմինդա և Ճվինթա գյուղերի բնակիչների հետ
Akhaltskha.net / 2 hours ago

Նինոծմինդայում անցկացվել է հանդիպում գյուղական բնակավայրերում ապրող կանանց հետ
Akhaltskha.net / 2 hours ago
Related coverage

გაზისა და წყლის ტარიფები სხვადასხვა მომხმარებლისთვის განსხვავებული იქნება
JNEWS / 5 hours ago

Վրաստանից արտաքսվել են՝ Չինաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի քաղաքացիներ
JNEWS / 7 hours ago

Գազի և ջրի սակագները տարբեր կլինեն տարբեր սպառողների համար
JNEWS / 7 hours ago

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է Օրբանի թեկնածությունը
JNEWS / Oct 26