«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը։ Առաքելությունն իրականացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում բոլոր 21 համայնքներում։ Դիտարկումն իրականացվել է շուրջ 200 շրջիկ դիտորդների, այդ թվում՝ 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։ Հանձնաժողովի առավոտյան նիստը դիտարկվել է 98 տեղամասում։ Բոլոր 517 տեղամասերից դիտորդները քվեարկության ընթացքում այցելել են 511-ը, իսկ ձայների հաշվարկը դիտարկվել է 87 տեղամասերում։ Երեկոյան ժամը 20:00-ից հետո դիտարկվել է համամասնական ընտրությունները սպասարկող բոլոր 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը։ Անկախ դիտորդն ավելի վաղ անդրադարձել էր քարոզարշավի ընթացքում արձանագրված խնդիրներին և վարչական ռեսուրսների չարաշահմանը՝ առանձին տեղեկանքով։Դիտարկված տեղամասերից 142-ում արձանագրվել է թվով 213 խախտում, որոնք, սակայն, չեն ազդել արդյունքների վրա, իսկ քվեարկությունն արտացոլել է ընտրողների կամքը։ Անկախ դիտորդն իր ամբողջական առաջարկությունները կներկայացնի ՏԻՄ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընտրությունները դիտարկելուց հետո։ Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության, Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամի, Պրահայի Քաղաքացիական հասարակության կենտրոնի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, ինչպես նաև Նոր ժողովրդավարության հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակությունը բացառապես Անկախ դիտորդ դաշինքի պատասխանատվությունն է և կարող է չհամընկնել ֆինանսավորող կողմերի տեսակետների հետ։ Ամբողջական նյութը՝ այստեղ ։ Գրառումը «Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

հոկտեմբերի 27 | 23:33Պատրաստ ենք վերականգնել գազի մատակարարումը եվրոպական երկրներ. Նովակ
Akhaltskha.net / 5 minutes ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Հարավային Կովկասի խաղաղությունն ու հաղորդակցային ուղիները
Akhaltskha.net / 2 hours ago

Ախալցխայի ղեկավարները հանդիպել են Էլիածմինդա և Ճվինթա գյուղերի բնակիչների հետ
Akhaltskha.net / 3 hours ago

Նինոծմինդայում անցկացվել է հանդիպում գյուղական բնակավայրերում ապրող կանանց հետ
Akhaltskha.net / 3 hours ago
Related coverage

გაზისა და წყლის ტარიფები სხვადასხვა მომხმარებლისთვის განსხვავებული იქნება
JNEWS / 6 hours ago

Վրաստանից արտաքսվել են՝ Չինաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի քաղաքացիներ
JNEWS / 7 hours ago

Գազի և ջրի սակագները տարբեր կլինեն տարբեր սպառողների համար
JNEWS / 8 hours ago

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է Օրբանի թեկնածությունը
JNEWS / Oct 26