ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, մտնում է վերջին շաբաթ՝ արդեն ընդունված առաջին որոշումներով և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված հարյուր միլիոնավոր դոլարների նոր ֆինանսական պարտավորություններով։ Համաժողովը կավարտվի հոկտեմբերի 30-ին։ Հոկտեմբերի 27-28-ին անցկացվում է բարձր մակարդակի հատվածը, որին մասնակցում է շուրջ 1,500 պատվիրակ, այդ թվում ֆինանսների և շրջակա միջավայրի նախարարներ ու փոխնախարարներ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի մամուլի ծառայությունից։ Այս բանակցությունների հիմնական թեմաներն են եղել կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորումը, բնությանը վնասող տնտեսական խթանների վերանայումը և պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը։ Համաժողովի առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել են COP17-ի չորս որոշումներ՝ ինվազիվ օտարածին տեսակների, գենդերային հարցերի, կրթության և գիտելիքի կառավարման վերաբերյալ։ Որոշումներ են ընդունվել նաև Կարթագենյան կենսաանվտանգության արձանագրության և Նագոյայի՝ գենետիկական ռեսուրսների հասանելիության ու օգուտների արդար բաշխման մասին արձանագրության շրջանակում։ COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը պետական, բարեգործական և ներդրումային աղբյուրներից գերազանցում է 1,8 միլիարդ դոլարը։ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը շեշտել է, որ կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական խնդիր է, և դրա լուծումները պետք է ներառվեն տնտեսական որոշումների կայացման գործընթացում։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերն էլ նշել է, որ բնության ոչնչացմանը նպաստող ֆինանսական խթանների ծավալը զգալիորեն գերազանցում է դրա վերականգնմանն ուղղվող միջոցները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել հաշվետվողականություն, տնտեսական քաղաքականության համապատասխանեցում բնապահպանական նպատակներին և մինչև 2030 թվականը նախատեսված 23 թիրախների իրականացման արագացում։ Միաժամանակ, բանակցություններում դեռևս կան տարաձայնություններ։ Կողմերը համաձայնության չեն եկել միջազգային կենսաբազմազանության ֆինանսավորմանը երկրների մասնակցության, անհրաժեշտ միջոցների չափի և ֆինանսավորման մեխանիզմների շուրջ։ Տարաձայնություններ կան նաև բնությանը վնասող սուբսիդիաների՝ այդ թվում գյուղատնտեսական սուբսիդիաների կրճատման կամ աստիճանական վերացման ձևակերպումների հարցում։ Չլուծված հարցերից են նաև Կալիի հիմնադրամին թվային հաջորդականության տեղեկատվության առևտրային օգտագործողների ներդրումները, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հարցերով մշտական մարմնի ձևավորման կարգավորումները, ինչպես նաև կենսաբազմազանությանն ուղղված գործողությունների համապատասխանեցումը կլիմայական պարտավորություններին։ Համաժողովի վերջին օրը՝ հոկտեմբերի 30-ին, նախատեսվում է ընդունել մնացած որոշումները, այդ թվում՝ մինչև 2030 թվականը Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի իրականացման արագացմանն ուղղված՝ առաջարկվող «Երևանյան ուղու» տարրերը։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին
Factor.am / 11 minutes ago

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիային
Factor.am / 12 minutes ago
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
Factor.am / 17 minutes ago

«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին
Factor.am / 18 minutes ago
Related coverage

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ավելի է վատացել. փաստաբանը մանրամասներ է հայտնում
168 Jham / 10 minutes ago

Baku is escalating its demands. Hajiyev's statement has crossed red lines.
Noyan Tapan TV / 11 minutes ago

Բաքուն սրում է պահանջները. Հաջիևի հայտարարությունը հատել է կարմիր գծերը
Noyan Tapan TV / 12 minutes ago

Նիկոլ Փաշինյանն ու թագուհի Սոֆիան քննարկել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացումը
24TV / 24News / 12 minutes ago