Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիային։ Վարչապետը ողջունել է Նոր Մեծության այցը և հույս հայտնել, որ նա մեր երկրից կստանա ջերմ տպավորություններ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս տարի արդեն Իսպանիայի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախ վարչապետ Պեդրո Սանչեսի, ապա թագուհի Սոֆիայի այցերը Հայաստան վկայում են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ քաղաքական երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։ Թագուհի Սոֆիան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է ջերմ հյուրընկալությամբ ու մեր երկրով։ Նորին Մեծությունը նշել է, որ Երևանում մասնակցելու է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև պատրաստվում է այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր, ներկա գտնվել Հայաստան-Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ։ –00—ՅՄ The post Նիկոլ Փաշինյանն ու թագուհի Սոֆիան քննարկել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացումը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նիկոլ Փաշինյանն ու թագուհի Սոֆիան քննարկել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Գևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել
24TV / 24News / 24 minutes ago

ՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրություն
24TV / 24News / 28 minutes ago

Գազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է
24TV / 24News / 34 minutes ago

Ռուբինյանի հեգնանքը․ «Բա որ հաջորդ վարչապետ Կարապետյանը Կիմ Չեն Ընին Մոսկվայում հանդիպի»
24TV / 24News / 36 minutes ago
Related coverage

Armenia-US TRIPP Agreement sets out framework for regional transport links
Public Radio of Armenia / 17 minutes ago

Սամվել Կարապետյան․ Փաշինյանը չի գնա արտահերթ ընտրությունների, եթե լինի՝ կմասնակցենք, կհաղթենք
PanArmenian / 17 minutes ago

Սա ԱԺ-ում իմ վերջին ելույթն է․ Լիլիթ Ստեփանյան
Factor.am / 21 minutes ago

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ. ՈՒՂԻՂ
Armenpress / 22 minutes ago