Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan (Արդարադատություն ըստ Ադրբեջանի) անգլերեն հատուկ զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայ դատի կենտրոնական խորհրդի գրասենյակը։ «Նախկին պետնախարարը Բաքվի ռազմական դատարանի 2026 թ. փետրվարի 17-ի դատավճռով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Զեկույցը նախատեսված է միջազգային լսարանի համար և լրացնում է ՀԴԿԽ-ի կողմից արդեն իսկ տարածված հայերեն ժողովածուին, որն ամբողջությամբ վերահրատարակում է Տարոն Սիմոնյանի՝ «Փաստինֆո»-ում լույս տեսած վերլուծական շարքը։ Զեկույցի հիմնական եզրահանգումները՝ Դատարանը 14 տարի է նշանակել այնպիսի հանցանքի համար, որի մեղադրանքը երբեք չի առաջադրվել։ Այդ հոդվածը չկա ո՛չ մեղադրական եզրակացության մեջ, ո՛չ էլ մեղավոր ճանաչման մասում։ Դատավճռում վկայակոչված ավելի քան 2000 դատաբժշկական եզրակացությունից ոչ մեկում Վարդանյանի անունը չկա, և ոչ մի վկա նրա որևէ արարք չի նկարագրում։ Քաղաքացիական անձին դատել է ռազմական դատարանը։ Միջազգային փաստաբանին մերժվել է մուտքը, իսկ շուրջ 60 նիստերից և ոչ մեկում անկախ միջազգային դիտարկում չի թույլատրվել։ «Դատավճռի հակասությունները բոլորը կարող են ստուգել։ Ռուբեն Վարդանյանը և բոլոր հայ պատանդները պետք է ազատ արձակվեն հիմա»․ Զեկույցի հրապարակման առթիվ նկատել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրեանը։ ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող բոլոր 20 հայ պատանդներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Զեկույցը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղումով ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 20 minutes ago

Սա ԱԺ-ում իմ վերջին ելույթն է․ Լիլիթ Ստեփանյան
Factor.am / 21 minutes ago

ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 27 minutes ago

Кярки-Тигранашен: как село на территории Армении превратилось в азербайджанский анклав
Factor.am / 29 minutes ago
Related coverage

Նիլ Յանգը 10 մլն դոլարի հայց է ներկայացրել Թրամփի դեմ՝ հեղինակային իրավունքի խախտման համար
168 Jham / 25 minutes ago

Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում
ArmLur / Zhoghovurd / 48 minutes ago

Դուք անգամ Կիմ Չեն Ընին հաղթեցիք. Դավթյանը՝ իշխանությանը
Aysor.am / 53 minutes ago

ՍԴ նախագահի ընտրության օրակարգով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Shant News / 53 minutes ago