Եթե դեռ չեք սկսել պլանավորել ձեր ձմեռային տոնական ուղևորությունները, ապա ճիշտ ժամանակն է: Վերջին 10 տարիների ընթացքում 2026 թվականի տոնական շրջանը ամենաթանկն է լինելու, գրում է CNBC-ն։ Hopper ճամփորդական ամրագրումների հարթակի նոր տվյալների համաձայն՝ Սուրբ Ծննդյան օրերին ԱՄՆ ներքին երկկողմանի ավիատոմսերի միջին գինը հասնելու է $452-ի, ինչը 23%-ով բարձր է, քան 2025 թվականին: Գոհաբանության օրվա (Thanksgiving) ճամփորդությունները նույնպես թանկ են նստելու. երկկողմանի տոմսերի միջին արժեքը կկազմի $402 (աճը՝ 31%): Թանկացել են նաև հյուրանոցները. Սուրբ Ծննդյան օրերին մեկ գիշերվա միջին արժեքը կազմում է $197, ինչը 18%-ով ավելի է, քան նախորդ տարի: Hopper-ի մասնագետների պնդմամբ՝ գների նման աճի հիմնական պատճառը Իրանի պատերազմի հետևանքով ավիացիոն վառելիքի թանկացումն է: Այնուամենայնիվ, կան արդյունավետ գործիքներ, որոնք կօգնեն մեղմել տոնական սղաճի ազդեցությունը: Խնայեք ավիատոմսերի վրա՝ օգտագործելով բանկային քարտեր Ամրագրեք հյուրանոցները ճիշտ բոնուսային քարտերով Օգտագործեք կուտակած բոնուսային միավորները (Points) Ձեռք բերեք ճամփորդական ապահովագրություն Ճամփորդական վարկային քարտերը կարող են զգալիորեն նվազեցնել ծախսերը: Դրանք առաջարկում են բոնուսներ, որոնք կարող եք ծախսել ապագա թռիչքների վրա, կամ արտոնություններ, որոնք ընթացիկ ուղևորությունը դարձնում են ավելի մատչելի ու հարմարավետ: Եթե նախընտրում եք որոշակի ավիաընկերություն, ապա տվյալ ավիաընկերության համատեղ (co-branded) քարտ ստանալը լավ տարբերակ է: Southwest Rapid Rewards® Priority Credit Card. Օգնում է խնայել ուղեբեռի վճարների վրա, քանի որ քարտապաններն ստանում են անվճար առաջին գրանցվող ուղեբեռ: Բացի այդ, քարտապանն ու նրա հետ նույն ամրագրմամբ ճամփորդող մինչև 8 ուղևոր ստանում են նախընտրելի նստատեղերի անվճար ընտրություն և մեկնումից 48 ժամ առաջ ոտքերի համար լրացուցիչ տարածքով նստատեղերի թարմացման (upgrade) հնարավորություն: (Տարեկան վճարը՝ $229, ողջույնի բոնուսը՝ 60,000 միավոր) United℠ Explorer Card. Առաջին տարին առաջարկվում է $0 տարեկան սպասարկման վճարով (այնուհետև՝ $150/տարի): Տալիս է տարեկան 2 անվճար մուտք United Club℠ սպասասրահներ, ինչպես նաև անվճար ուղեբեռ քարտապանի և մեկ ուղեկցի համար: (Ողջույնի բոնուսը՝ մինչև 80,000 բոնուսային մղոն) Ճիշտ ընտրված քարտը կարող է ապահովել հյուրանոցային հավատարմության կարգավիճակ (loyalty status), սենյակների կարգի բարձրացում կամ նույնիսկ անվճար գիշերակացներ: IHG One Rewards Premier Credit Card. Առաջարկում է տարեկան անվճար գիշերակացներ (Anniversary Nights), IHG Gold Elite կարգավիճակ, ինչպես նաև 4-րդ գիշերն անվճար ստանալու հնարավորություն, երբ 4 գիշերվա կացությունը վճարում եք կուտակված բոնուսներով: The World of Hyatt Credit Card. Տրամադրում է World of Hyatt Discoverist կարգավիճակ, որը թույլ է տալիս օգտվել սենյակների նախընտրելի թարմացումներից, հատուկ սակագներից և ազատվել հանգստավայրային (resort) լրացուցիչ վճարներից: Եթե արդեն ունեք կուտակված բոնուսներ, հիմա դրանք ծախսելու լավագույն ժամանակն է, քանի որ միավորները ժամանակի ընթացքում արժեզրկվում են սղաճի պատճառով: Չնայած պիկ շրջանում ավիաընկերություններն օգտագործում են ճկուն (դինամիկ) գնագոյացում, դուք դեռ կարող եք խնայել՝ ցուցաբերելով ճկունություն ամսաթվերի հարցում: Օրինակ՝ կիրակի օրը՝ նոյեմբերի 29-ը, սպասվում է տարվա ամենաթանկ ճամփորդական օրերից մեկը: Վերադարձի թռիչքը երկուշաբթի (նոյեմբերի 30) կամ երեքշաբթի (դեկտեմբերի 1) տեղափոխելով՝ կարող եք էապես խնայել: Եթե ունեք ճկուն բոնուսային քարտեր, կարող եք միավորները 1:1 հարաբերակցությամբ փոխանցել ավիաընկերությունների կամ հյուրանոցների գործընկեր ծրագրերին: Bilt Obsidian Card. Թույլ է տալիս վարձակալության, հիպոթեքի, սննդամթերքի և ամենօրյա ծախսերի դիմաց վաստակել Bilt միավորներ, որոնք կարելի է փոխանցել բազմաթիվ գործընկերների: Chase Sapphire Preferred® Card. Առաջարկում է ավելի քան մեկ տասնյակ գործընկեր ծրագրեր, որոնց միջոցով կարող եք միավորները փոխանցել ավիաընկերություններին կամ հյուրանոցներին: Ուշադրություն. Նոր վարկային քարտ բացելիս միշտ հաշվի առեք տարեկան սպասարկման վճարներն ու պահանջվող ծախսերի շեմը: Խուսափեք պարտքեր կուտակելուց, քանի որ տոկոսավճարները կարող են զրոյացնել քարտից ստացված բոլոր օգուտները: Տոների ընթացքում չվերթների հապաղումներն ու չեղարկումները հաճախակի բնույթ են կրում՝ ծանրաբեռնվածության և եղանակային պայմանների պատճառով: Անսպասելի հիվանդությունները կամ պատահարները նույնպես կարող են ստիպել փոխել պլանները: Առանց ապահովագրության դուք ռիսկի եք ենթարկվում կորցնելու չվերադարձվող (non-refundable) գումարները: Allianz Travel Insurance. Հիանալի տարբերակ է ընտանիքների համար. ընկերությունն անվճար ապահովագրություն է տրամադրում մինչև 17 տարեկան երեխաներին, եթե նրանք ճամփորդում են ծնողի կամ տատիկ/պապիկի հետ: Ունի նաև «Չեղարկում ցանկացած պատճառով» (Cancel For Any Reason) տարբերակ, որը վերադարձնում է ծախսերի 80%-ը: Faye Travel Insurance. Առաջարկում է ժամանակակից թվային փորձառություն և հավելյալ ծառայություններ, օրինակ՝ ընտանի կենդանիների խնամքի ծախսերի հատուցում (մինչև $250), եթե ձեր վերադարձը հապաղում է: