Շարունակվում է ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում արդեն հնարավորություն ունեցել է հանգամանալից ներկայացնել նախագիծը։ «Ինչպես հիշում եք, 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովում ընդունվեց հռչակագիր՝ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի ու Միացյալ Նահանգների վկայությամբ ու ստորագրությամբ, և ահա այդ հռչակագրում սահմանված, համաձայնեցված դրույթներից մեկը վերաբերում էր նրան, որ տարածաշրջանի ենթակառուցվածքները, տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակվում են, և նաև ըմբռնում ձևավորվեց, որ կիրականացվի ԹՐԻՓՓ նախագիծը՝ իր տարբեր ենթակառուցվածքներով՝ երկաթուղի, ավտոճանապարհներ, էլեկտրահաղորդակցման կամ օպտիկական մալուխներ և այլն»,- նշեց Միրզոյանը՝ դրանից հետո անդրադառնալով 2026-ի հունվարի 13-ին իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրած ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակին և հունիսի սկզբին ստորագրված համաձայնագրին՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև։ «Այդ համաձայնագրով, ըստ էության, բացվում, դետալացվում են այն բոլոր սկզբունքային համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել առաջնորդների մակարդակով, այն է՝ կողմերը հանձնառություն են ստանձնում ամրապնդել խաղաղությունը, բացել տարածաշրջանային ենթակառուցվածքները, իրականացնել ԹՐԻՓՓ նախագիծը։ Սա արդեն ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադրամի վերաբերյալ հանձնառությունը ամրագրող փաստաթուղթ է։ Այս համաձայնագիրը հիմնված է կարևոր սկզբունքների վրա: Բոլոր ենթակառուցվածքները, որոնք կվերագործարկվեն կամ զրոյից կկառուցվեն և կգործարկվեն, կգործեն հետևյալ սկզբունքների շրջանակում. տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և իրավազորություն։ Սա նշանակում է, որ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կգործեն ՀՀ տարածքում, որևէ կերպ չեն խաթարելու տարածքային ամբողջականությունը, գործելու են ամբողջությամբ ՀՀ-ի ինքնիշխանության ներքո և իրավազորության շրջանակներում, այսինքն՝ ամեն ինչի վրա տարածվելու է ՀՀ-ի իրավազորությունը»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ այս նախագծերով և դրանց իրականացմամբ ՀՀ-ն հնարավորություն կունենա անել, ըստ էության, երեք բան. կապվել երրորդ երկրների հետ Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով՝ արևելքում, և նաև, հաշվի առնելով երրորդ երկրների միջև կապերը, կարևոր հանգույց դառնալ երրորդ երկրների՝ իրար միջև իրականացվող տրանսպորտային փոխադրումների հարթության վրա, և նաև ներպետական, առնվազն երկաթուղային, ենթակառուցվածքների կապ կստանա Հայաստանը Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանի ենթակառուցվածքներով։ «Իհարկե, զուգահեռաբար, մեր հարևան Ադրբեջանը հնարավորություն կստանա Հայաստանի տարածքով կապվել Նախիջևանի հետ, և նաև Հայաստանի տարածքով, ցանկության դեպքում, կապվել երրորդ երկրների հետ։ Եվ երրորդ շերտը՝ երրորդ երկրները Արևելքում ու Արևմուտքում կկարողանան կապվել իրար հետ»,- տեղեկացրեց Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ այդպիսով Հայաստանը կարևորագույն հանգույց կդառնա Արևելք-Արևմուտք հաղորդակցության մեջ։ Գրառումը Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Անթալիայում չորս բանվոր է զոհվել տորնադոյի պատճառով
Akhaltskha.net / 27 minutes ago

В городе Олешки, контролируемом Россией, вступает в силу режим прекращения огня, объявленный в его окрестностях
Akhaltskha.net / 53 minutes ago

Королева Испании прибыла в Армению
Akhaltskha.net / 1 hour ago

Համբարձում Մաթևոսյանը ճապոնացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Akhaltskha.net / 1 hour ago
Related coverage

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է Օրբանի թեկնածությունը
JNEWS / Oct 26

Ախալքալաքում առաջին դասարանցիները տնկեցին իրենց «առաջին տնկին»
JNEWS / Oct 23

საქართველომ ერთწლიანი შეჩერების შემდეგ რუსეთთან ურთიერთობების საკითხებში ახალი სპეციალური წარმომადგენელი დანიშნა
JNEWS / Oct 22

Վրաստանի իշխանությունները խոստանում են մինչև 2030 թվականը կառուցել քառուղի ավտոմայրուղի՝ մինչև Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները
JNEWS / Oct 21