Ախալքալաքի մունիցիպալիտետում պետական «Իմ առաջին տնկին» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 22-ին տնկվել է 517 ծառ՝ կաղնի, բարդի, սոճի և թխկի։ Կանաչապատման միջոցառմանը մասնակցել են Ախալքալաքի հանրային դպրոցների առաջին դասարանցիները, ինչպես նաև շրջանային և մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչները։ Նշենք, որ այս տարի Ախալքալաքի դպրոցների առաջին դասարան է ընդունվել 525 աշակերտ։ Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ախալքալաքի դպրոցականները ուրախությամբ մասնակցել են ծառատունկին։ Դասերից հետո նրանք ծնողների և ուսուցիչների հետ գնացել են քաղաքի Խաս Բախչա այգի և Ջիվանիի այգի (Ապրիլի 9-ի այգի), որտեղ նախապես պատրաստվել էին տնկիներն ու դրանց տնկման հողափոսերը։ Միջոցառմանը մասնակցել են Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում պետական ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, նրա տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը և այլք։ Դպրոցականների հետ նրանք միացել են նախաձեռնությանը, որն ուղղված է կանաչ տարածքների ընդլայնմանը և մատաղ սերնդի շրջանում բնապահպանական պատասխանատվության ձևավորմանը։ Ծրագիրն իրականացվում է Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած կարգադրության հիման վրա։ Դրա հիմնական նպատակներն են անտառային զանգվածների և կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը, բնակչության բնապահպանական իրազեկվածության բարձրացումը և երեխաների շրջանում բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորումը։ Նախաձեռնության իրականացմանը ներգրավված են Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը, Շրջակա միջավայրի տեղեկատվության և կրթության կենտրոնը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը, շրջաններում նահանգապետարանների վարչակազմերն ու մունիցիպալիտետները։ Դպրոցականները կարող են ոչ միայն տնկել իրենց տնկիները, այլև հետագայում հետևել դրանց աճին։ Այսպիսով, նախաձեռնության նպատակն է բնապահպանական կրթությունն ավելի գործնական դարձնել և օգնել երեխաներին գիտակցել շրջակա միջավայրի պահպանման գործում իրենց դերը։ Ծրագրի իրականացումը ենթադրում է կենտրոնական և տեղական իշխանությունների համագործակցություն։ Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը պատասխանատու է տարածաշրջանների կլիմայական պայմաններին համապատասխան տնկիների ընտրության, գնման և առաքման համար։ Ֆինանսավորումն իրականացվում է հատուկ բնապահպանական հիմնադրամից։ Ախալքալաքում դպրոցականները տնկիները հիմնականում տնկել են դպրոցներին մոտ գտնվող զբոսայգիներում։ Ամեն աշակերտ չէ, որ մեկական ծառ է տնկել․ մի քանի երեխաներ միասին ընդամենը մեկ ծառ են տնկել։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ախալքալաքում առաջին դասարանցիները տնկեցին իրենց «առաջին տնկին»

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS

Сколько стоит 1 килограмм говядины в Грузии и соседних странах
JNEWS / 50 minutes ago

Грузия занимает 70-е место среди 186 стран мира по показателю дохода на душу населения
JNEWS / 54 minutes ago

Дожди, нехватка рабочих… – непреодолимые сложности картофелеводов Ахалкалаки
JNEWS / 13 hours ago

საქართველოს ეროვნული ბანკი ფინანსური თაღლითობის შესახებ აფრთხილებს
JNEWS / 14 hours ago
Related coverage

Канада и Турция объявили о старте стратегического сотрудничества в обороне и энергетике
Akhaltskha.net / 11 minutes ago

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում
Akhaltskha.net / 51 minutes ago

Canada, Turkey sign ‘strategic partnership’ during Carney visit meant to boost trade and investment
Akhaltskha.net / 6 hours ago

Զելենսկին անընդունելի է համարել ԱՄՆ-ում վառելիքի գնի բարձրացման հետ կապված Թրամփի մեղադրանքները
Akhaltskha.net / 13 hours ago