ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի ղեկավարի գրասենյակը։Նշվում է, որ զրույցը կապված է եղել Աբու Դաբիում կայանալիք հանդիպումների հետ։Գրասենյակի տվյալով՝ Ստուբը և Ստյորեն Ռուսաստանի նախագահի հետ բանակցել են ոչ թե Եվրոպայի անունից, այլ որպես իրենց երկրների ներկայացուցիչներ։Ֆինլանդիայի նախագահը Պուտինի հետ զրույցը «անկեղծ և բովանդակալից» է որակել։ Ստուբը ևս ընդգծել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։Սա ՌԴ նախագահի առաջին հեռախոսազրույցն է արևմտաեվրոպական երկրների առաջնորդների հետ 2025 թվականի հուլիսից ի վեր, երբ Պուտինը զրուցել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։