«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ «Freedom on the Net 2026» զեկույցում գնահատվել է աշխարհի 38 երկրում ինտերնետի ազատության վիճակը։ Զեկույցն ընդգրկում է 2025 թ. հունիսի 1-ից մինչև 2026 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Թուրքիան 100 հնարավոր միավորից ստացել է 31 միավոր՝ շարունակելով մնալ ինտերնետի ազատության առումով ոչ ազատ երկրների շարքում։ Երկրի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Զեկույցում ընդգրկված եվրոպական երկրների շարքում Թուրքիան արձանագրել է ամենացածր ցուցանիշը։ Ըստ զեկույցի՝ ընդդիմության ցույցերի ժամանակ երկրում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը, իսկ իշխանություններն ակտիվորեն արգելափակել են կայքերն ու հեռացրել առցանց բովանդակությունը։ Բացի այդ, իրենց հրապարակումների համար հետապնդումների են ենթարկվել լրագրողներ, ակտիվիստներ և սոցցանցերի սովորական օգտատերեր։ Freedom House-ն անդրադարձել է նաև լրագրողների նկատմամբ ֆիզիկական հարձակումներին, ինչպես նաև 2026 թ. ապրիլին ընդունված նոր կարգավորմանը, որը սահմանափակում է մինչև 15 տարեկան երեխաների սոցցանցերից օգտվելը։ Կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ օրենքով նախատեսված՝ e-Devlet համակարգի միջոցով տարիքի ստուգումը կարող է սոցցանցային հաշիվները կապել օգտատերերի իրական ինքնության հետ՝ վտանգ ներկայացնելով առցանց քննարկումների մասնակիցների համար։ Աղբյուր՝ Bianet The post Թուրքիան Եվրոպայում ինտերնետի ազատության ցուցանիշով վերջինն է appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիան Եվրոպայում ինտերնետի ազատության ցուցանիշով վերջինն է
Ըստ զեկույցի՝ ընդդիմության ցույցերի ժամանակ երկրում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber
Related coverage

Armenia-US TRIPP Agreement sets out framework for regional transport links
Public Radio of Armenia / 14 minutes ago

Սամվել Կարապետյան․ Փաշինյանը չի գնա արտահերթ ընտրությունների, եթե լինի՝ կմասնակցենք, կհաղթենք
PanArmenian / 14 minutes ago

Սա ԱԺ-ում իմ վերջին ելույթն է․ Լիլիթ Ստեփանյան
Factor.am / 18 minutes ago

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ. ՈՒՂԻՂ
Armenpress / 19 minutes ago



