TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Քարտեզագրական երաշխիք՝ արդյոք TRIPP-ի բացառիկ տարածքները կարող են ընդգրկել անկախ Հայաստան Իրան երկաթուղու համար անհրաժեշտ հողատարածքներ։ Իրավական երաշխիք՝ Հայաստանի իրավունքը կառուցելու Գագարին Ագարակ Իրան կամ այլ ուղիղ երկաթուղային գիծ՝ առանց TDC-ի կամ ԱՄՆ-ի համաձայնության։ Պայմանագրային երաշխիք՝ այդ իրավունքի հստակ ամրագրում TDC-ի կանոնադրության, բաժնետերերի համաձայնագրի և հետագա կոնցեսիոն պայմանագրերի մեջ։ Եթե այս ամենը չարվի, TRIPP-ի վավերացումը Ազգային ժողովում կդառնա այս իշխանությունների կողմից հերթական ծանր հարվածը մեր ինքնիշխանությանը: Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը բարձրացնել այս հարցերը խորհրդարանում,- գրել է Զուրաբյանը։