Ազգային ժողովում «Թրամփի ուղի» (TRIPP) համաձայնագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Էդգար Ղազարյանը՝ խիստ քննադատության ենթարկելով նախագիծն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Ղազարյանն իր ելույթը սկսեց հեգնական դիտարկմամբ՝ Արարատ Միրզոյանին շնորհավորելով TRIPP-ի ֆեյսբուքյան էջի գործարկման կապակցությամբ։ Նա դա անվանեց նախարարի պաշտոնավարման շրջանի «ամենամեծ ձեռքբերումը»։ Անդրադառնալով համաձայնագրում ամրագրված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքներին՝ Ղազարյանն ասաց, որ, իր գնահատմամբ, ցանկացած միջպետական պայմանագիր ինքնին ենթադրում է այդ սկզբունքների պահպանումը։ «Դուք այնպես եք խորտակել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որ մի պայմանագրի հետ կապված այնտեղ դա գրել եք, հետն էլ դա ձեռքբերում եք համարում»,- հայտարարեց Ղազարյանը։ Նա նաև անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին՝ պնդելով, որ համաձայնագրում որևէ դրույթ չկա, որով Ադրբեջանը պարտավորվում է Հայաստանի համար սահման բացել կամ այլ հաղորդակցային արտոնություններ տրամադրել։ Ղազարյանի խոսքով՝ փաստաթուղթը հիմնականում վերաբերում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող ենթակառուցվածքների ստեղծմանը կամ շահագործմանը։ Նա այդ համատեքստում հիշատակեց երկաթուղին, ավտոճանապարհները, էլեկտրահաղորդման գծերը, ինչպես նաև գազատար և նավթատար ենթակառուցվածքները։ «Ընդամենը Ադրբեջանին տարածք եք հանձնում, Հայաստանի տարածքը հանձնում եք, ընդ որում՝ միայն Մեղրին չէ այստեղ, միայն երկաթգիծը չէ»,- ասաց նա։ Ելույթի ընթացքում Ղազարյանը քննադատեց նաև Արարատ Միրզոյանի՝ նախագծի վերաբերյալ ներկայացրած պարզաբանումները։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի նիստերի ընթացքում պարզ դարձավ, որ նախարարը չի տիրապետում նախագծի հետ կապված մի շարք մանրամասների և չի կարողանում պատասխանել պատգամավորների կոնկրետ հարցերին, մասնավորապես՝ ճանապարհների և էլեկտրահաղորդման գծերի աշխարհագրական տեղակայման վերաբերյալ։ Ելույթի ավարտին Ղազարյանը դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ հիշեցնելով, որ Ազգային ժողովի նիստերը, ելույթներն ու անվանական քվեարկությունները սղագրվում են և պահպանվում են։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե լինեի իշխանություն
Factor.am / 9 minutes ago

Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
Factor.am / 19 minutes ago

Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Factor.am / 27 minutes ago

Փաշինյա՞նն է բանակցել «Գործարար»-ի հետ. հարց Վահագն Ալեքսանյանին
Factor.am / 36 minutes ago
Related coverage

Իշխանությունը պատրաստ է Սյունիքով ճանապարհ տալ՝ առանց խաղաղության պայմանագրի․ Կարապետյան
Sputnik Armenia / 7 minutes ago

«Ընտանեկան բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն տուժածների պաշտպանությամբ». Արփինե Սարգսյան
Aravot / 8 minutes ago

ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՖԱՐՍ Է․ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
168 Jham / 9 minutes ago

Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներ
168 Jham / 14 minutes ago