ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերի հանձնաժողովի դեմոկրատ անդամները երկուշաբթի հրապարակել են 53 էջանոց զեկույց, ըստ որի՝ հինգ կին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են բռնաբարության կամ սեռական բռնության մեջ, գրում է Meduza-ն ։ Miami Herald-ի հաղորդմամբ՝ զեկույցում ներկայացված է Թրամփի հասցեին առնվազն մեկ նոր մեղադրանք։ Նախկին Միսս Շվեյցարիա Բեատրիս Կոյլը պնդում է, որ Թրամփն իրեն բռնաբարել է 1993 թվականին՝ Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում, գեղեցկության մրցույթի ժամանակ։ Նրա խոսքով՝ սեռական բռնությունից հետո մարմնի վրա արյունազեղումներ և կապտուկներ են մնացել։ Ընդհանուր առմամբ, զեկույցում հիշատակվում է 11 կին։ Նրանցից հինգը հարցազրույցներում, դատական հայցերում կամ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ անմիջական զրույցներում հայտարարել են, որ Թրամփն իրենց սեռական բռնության է ենթարկել։ Եվս երեք կին Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցներին պատմել են Էփշտեյնի ներկայությամբ Թրամփի հետ ունեցած հանդիպումների մասին։ Մյուս երեք կանայք հրապարակայնորեն հանդես չեն եկել, և նրանց վկայությունների փոխարեն զեկույցում օգտագործվել են Էփշտեյնի գործի նյութերը։ Ենթադրյալ հարձակումների մեծ մասը տեղի է ունեցել 1990-ականներին։ Miami Herald-ը նշում է, որ զեկույցը հրապարակվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից ընդամենը ինը օր առաջ։ Դրա հեղինակները կոչ են անում քրեական հետաքննություն անցկացնել նախագահի նկատմամբ և նշանակել հատուկ դատախազ։ Սպիտակ տանը զեկույցն անվանել են քաղաքական մոտիվացված։ Թրամփը հերքում է Էփշտեյնի հետ կապված հանցագործություններին որևէ առնչություն ունենալը և այս սկանդալն անվանում է «կեղծիք»։ Հունվարին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մերժել էր Թրամփի հասցեին հնչեցված մեղադրանքները։ «Հստակության համար՝ այդ մեղադրանքներն անհիմն են և կեղծ։ Եթե դրանցում հավաստիության թեկուզ մի նշույլ լիներ, դրանք, անկասկած, արդեն օգտագործված կլինեին նախագահ Թրամփի դեմ»,- հայտարարել է գերատեսչությունը։ Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ այդ փաստաթղթերը փոխանցվել էին Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ)՝ ուսումնասիրության համար։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերի հանձնաժողովի դեմոկրատ անդամները երկուշաբթի հրապարակել են 53 էջանոց զեկույց, ըստ որի՝ հինգ կին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են բռնաբարության կամ սեռական բռնության մեջ, գրում է Meduza-ն։ Miami Herald-ի հաղորդմամբ՝ զեկույցում ներկայացված է Թրամփի հասցեին առնվազն մեկ նոր մեղադրանք։ Նախկին Միսս Շվեյցարիա Բեատրիս Կոյլը պնդում է, որ Թրամփն իրեն …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան
Factor.am / 11 minutes ago

Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
Factor.am / 22 minutes ago

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Factor.am / 35 minutes ago

«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Factor.am / 44 minutes ago
Related coverage

Թրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումը
24TV / 24News / 11 minutes ago

Հոկտեմբերի 28-ի եղանակային կանխատեսումները
Public Television of Armenia — 1Lurer / 11 minutes ago

Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան
5TV Armenia / 11 minutes ago

ԱՌ ԱՅՍՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ՝ ՄԱՐԵՐԻ, ԹՈՒՐՔԵՐԻ ԹԵ՞ ԱՂՎԱՆՆԵՐԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐՆ ԵՆ․ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ
168 Jham / 12 minutes ago