Ես առաջին անգամ եմ լսում նման տեսակետ, որովհետև ոչ ոք ավելի շատ քաղաքական կամք չունի, քան մենք։ Այս մասին այսօր ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով տարածված այն տեսակետի մասին, որ եթե իշխանությունները քաղաքական կամք ունենային և արտաքին ճնշման ենթարկվելուց չվախենային, հոկտեմբերի 27-ի պատվիրատուները կբացահայտվեին։ «Այլ հարց է, թե ինչու հոկտեմբերի 27-ի պատվիրատուները չեն բացահայտվել այն ժամանակ, երբ դա ամենահեշտն էր անել՝ անմիջապես այդ ոճրագործությունից հետո։ Գործը բացահայտված է, անողները, պատվիրատուները բացահայտված չեն։ Այդ ժամանակ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ինչու նրան չհաջողվեց բացահայտել։ Ինքն էր ասում, որ սա «ուչաստկովիի մակարդակի գործ է». բա ուչաստկովի մակարդակի գործը ինչո՞ւ չբացահայտեցին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հոկտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, Սերժ Սարգսյանն էլ Ազգային անվտանգության նախարար էր։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը էլի նախագահ էր, Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր, հետո վարչապետ էր, հետո նախագահ էր։ Ես այդ ժամանակ 9 տարեկան էի։ Հիմա ես եմ հարցնում՝ ինչո՞ւ հոկտեմբերի 27-ը չեն բացահայտել անմիջապես այդ հանցագործությունից հետո։ Փաստ համար համար 1. հոկտեմբերի 27-ի պատվիրատուները մինչ այժմ անհայտ են։ Փաստ համար 2. հոկտեմբերի 27-ի կատարողները այն ժամանակվանից ձերբակալված են, ցմահ իրենց պատիժը կրում են։ Փաստ համար 3. նման հանցագործությունների պատվիրատուներին բացահայտելու ամենահեշտ ժամանակը դրան անմիջապես հաջորդող շրջանն է։ Փաստ համար 4. հոկտեմբերի 27-ից հետո 19 տարի իշխանության են եղել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Եվ ես, այո՛, կիսում եմ այն մարդկանց կարծիքը, որ կասկածներ է հարուցում այն փաստը, որ իրենք 19 տարվա մեջ չեն բացահայտել դա»,-նշեց ԱԺ նախագահը։ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ իրենց իշխանության օրոք արդեն իսկ բացահայտվել են անբացահայտելի թվացող հանցագործություններ, օրինակ՝ Խորխորունու սպանությունը, որը 20 տարի անց բացահայտվել է։ «Չկա որևէ քաղաքացի, որը մեզնից շատ է շահագրգռված այս հանցագործությունը բացահայտելու համար, որովհետև նախ դա տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երկրորդը՝ հնչում են կարծիքներ, որոնք բավականին արժանահավատ են հնչում, ըստ որի հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը կտրուկ ամրապնդվեց և դարձավ միահեծան»,-ասաց ԱԺ նախագահը։ Դիտարկմանը, որ այդ ժամանակ զինդատախազի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը պնդում էր, որ երբ այլևս պաշտոն չզբաղեցնի և կաշկանդվածություն չունենա, կխոսի հոկտեմբերի 27-ի գործի մասին, հիմա ինչո՞ւ չի խոսում, Ռուբինյանն ասաց. «Ես Գագիկ Ջհանգիրյանը չեմ, եթե նկատել եք։ Գագիկ Ջանգիրյանին հարցրեք դրա մասին»։ Հարցին՝ ինքն ո՞ւմ է կասկածում, Ռուբինյանն ասաց, որ չի կարող ասել, հարցը կոռեկտ չէ։ The post Չկա որևէ քաղաքացի, որը մեզնից շատ է շահագրգռված հոկտեմբերի 27-ի հանցագործությունը բացահայտելու համար. ոչ ոք ավելի շատ քաղաքական կամք չունի, քան մենք. Ռուբինյան appeared first on Ազգ .
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Politics
Չկա որևէ քաղաքացի, որը մեզնից շատ է շահագրգռված հոկտեմբերի 27-ի հանցագործությունը բացահայտելու համար. ոչ ոք ավելի շատ քաղաքական կամք չունի, քան մենք. Ռուբինյան

Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Azg

Նաիրի Հունանյանը ֆանատիկ էր, և իրեն թվում էր՝ երկիր է փրկում, բայց նա քայքայեց պետականությունը. Քոչարյան
Azg / 23 minutes ago

ԿԲ–ն պատրաստվում է տնտեսական փուչիկի պայթյունի՞. Հակոբ Բադալյան
Azg / 1 hour ago

Դեռ դիակներն ԱԺ դահլիճից չհանած՝ պաշտոններ էին պահանջում, այդ թվում՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը. Լևոն Քոչարյան
Azg / 1 hour ago

Բա էսօրվա ձեր դատախազին հարց տվե՞լ եք. Ջհանգիրյանը՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին
Azg / 1 hour ago



