Այն, ինչը ես այդ օրերից տեսել եմ ու նաև հաշվի առնելով դրա իրականացնողի տեսակն ու խառնվածքը՝ երևում է, որ մարդը ֆանատիկ էր, և իրեն թվում էր, թե ինքը մի հատ մեծ ու կարևոր գործ է անում, երկիր է փրկում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործության հեղինակ Նաիրի Հունանյանին։ «Մենք շատ ժամանակ նորմալ տրամաբանությամբ փորձում ենք վերլուծել ինչ-որ մարդկանց, որոնք նորմալ հոգեկան վիճակում չեն։ Ինձ թվում է՝ շատ ժամանակ նաև Նիկոլ Փաշինյանին ենք մենք փորձում նորմալության տիրույթում վերլուծել, որը միշտ չէ, որ իր բացատրությունն ունենում է։ Ինձ մոտ այն տպավորություն է, որ Նաիրի Հունանյանին թվում էր, որ դրանից հետո պետք է ժողովուրդը հավաքվի ու իրեն ողջունի իր այդ արածի համար։ Այսինքն՝ ինքը ֆանատիկ էր, ով իր մտածելով՝ անում էր ինչ-որ կարևոր բան, ինչն, իհարկե, իրականության մեջ մեր պետականության քայքայման գործառույթ էր։ Կարելի է մյուս հարցը հետ գնալ, թե ով է իրեն այդ վիճակին հասցրել, ինչ հանգամանքներում է ինքը այդ մտքին եկել։ Շատ ժամանակ մարդ կարող է չմտածի էլ, որ դա անում է ինչ-որ մեկի թելադրանքով։ Այսինքն՝ համապատասխան մարդուն գտնում են, որ այդ ֆանատիկ հակումներն ունի ու փորձում են դա իրականացնել։ Եթե չեմ սխալվում՝ ինքը նաև Թուրքիայում է երկար ժամանակ անցկացրել»,-ասաց նա։ The post Նաիրի Հունանյանը ֆանատիկ էր, և իրեն թվում էր՝ երկիր է փրկում, բայց նա քայքայեց պետականությունը. Քոչարյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նաիրի Հունանյանը ֆանատիկ էր, և իրեն թվում էր՝ երկիր է փրկում, բայց նա քայքայեց պետականությունը. Քոչարյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

ԿԲ–ն պատրաստվում է տնտեսական փուչիկի պայթյունի՞. Հակոբ Բադալյան
Azg / 1 hour ago

Դեռ դիակներն ԱԺ դահլիճից չհանած՝ պաշտոններ էին պահանջում, այդ թվում՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը. Լևոն Քոչարյան
Azg / 1 hour ago

Բա էսօրվա ձեր դատախազին հարց տվե՞լ եք. Ջհանգիրյանը՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին
Azg / 1 hour ago

Բա էսքան գալիս ենք հաշվետվություն տանք, որ Հոկտեմբերի 27-ը պիտի բացվի. Քոչարյան
Azg / 2 hours ago
Related coverage

Պարո՛ն Վարդանյան, որպես «հին գայլ», իմ մի հարցին պատասխանեք. Ռուբեն Ռուբինյան
168 Jham / 12 minutes ago

ԹՐԻՓՓ-ում ներկայացված է ՀՀ-ի կողմից ևս մեկ զիջում ու պարտություն. Արթուր Խաչատրյան
A1plus / 13 minutes ago

ԹՐԻՓՓ-ում ներկայացված է ՀՀ-ի կողմից ևս մեկ զիջում ու պարտություն. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
A1plus / 13 minutes ago

Պարոն Վարդանյան, ոնց ասեք, կանեմ. սա՞, սրա՞նք. Ռուբինյանը` Վարդանյանին
News.am / 13 minutes ago