Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին քննարկում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ «Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կգործեն Հայաստանի Հանրապետության տարածքում, որևէ կերպ չեն խաթարելու տարածքային ամբողջականությունը, կգործեն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո և իրավազորության շրջանակներում»,-ասել է Միրզոյանը։ Նախարարի ներկայացմամբ՝ ծրագրի իրականացումը Հայաստանին հնարավորություն կտա Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով կապվել երրորդ երկրների հետ, զարգացնել ներպետական երկաթուղային կապը և հանգույց դառնալ Արևելք-Արևմուտք հաղորդակցությունում։ Ադրբեջանի համար էլ Հայաստանի տարածքով կապ կապահովվի Նախիջևանի հետ։ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունում Հայաստանն ունենալու է 26 տոկոս, իսկ ամերիկյան կողմը՝ 74 տոկոս բաժնեմաս։ Այդ հարաբերակցությունը գործելու է նախնական՝ 49 տարվա ընթացքում։ «Կողմերը հնարավորություն ունեն երկարացնել համագործակցության ժամկետը ևս 50 տարով, և այդ դեպքում Հայաստանի Հանրապետության բաժնեմասերն ավտոմատ կերպով, առանց որևէ հավելյալ ներդրման, կդառնան 49 տոկոս, և ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ-ին կմնա 51 տոկոսը»,-ասել է Միրզոյանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կգործեն ՀՀ տարածքում, որևէ կերպ չեն խաթարելու տարածքային ամբողջականությունը. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Ներկայացվել են COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունների կյանքի կոչման նպատակով ներառականության և թափանցիկության ապահովման հարցում ՀՀ մոտեցումները
Shant News / 21 minutes ago

Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային
Shant News / 32 minutes ago

Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը․ ՍԱՏՄ
Shant News / 42 minutes ago

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Shant News / 56 minutes ago
Related coverage

Իշխանությունից գնալը Նիկոլ Փաշինյանը չի որոշում, այլ Բրյուսելը.ՀՀ իշխանությանը 2 մլրդ դլոար է պետք
Pastinfo / 15 minutes ago

Говорить о влиянии разговора Путина со Стуббом и Стере на диалог в Абу-Даби рано — Песков
Sputnik Armenia / 17 minutes ago

Փաշինյանի իշխանությունները շարունակում են կուլ տալ Բաքվի վիրավորանքները I ԼՈՒՐԵՐ I 20:00
News.am / 19 minutes ago

ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Factor.am / 21 minutes ago