ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. 1. Քարտեզագրական երաշխիք՝ արդյոք TRIPP-ի բացառիկ տարածքները կարող են ընդգրկել անկախ Հայաստան–Իրան երկաթուղու համար անհրաժեշտ հողատարածքներ։ 2. Իրավական երաշխիք՝ Հայաստանի իրավունքը կառուցելու Գագարին–Ագարակ–Իրան կամ այլ ուղիղ երկաթուղային գիծ՝ առանց TDC-ի կամ ԱՄՆ-ի համաձայնության։ 3. Պայմանագրային երաշխիք՝ այդ իրավունքի հստակ ամրագրում TDC-ի կանոնադրության, բաժնետերերի համաձայնագրի և հետագա կոնցեսիոն պայմանագրերի մեջ։ Եթե այս ամենը չարվի, TRIPP-ի վավերացումը Ազգային ժողովում կդառնա այս իշխանությունների կողմից հերթական ծանր հարվածը մեր ինքնիշխանությանը: Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը բարձրացնել այս հարցերը խորհրդարանում»: —00—ՄԱ The post TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք appeared first on 24News .