«Ողջունում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի քայլերը։ Շատ կարևոր է, որ այս գործընթացն ավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Երևանում հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։ Բերենդսենի խոսքով՝ Նիդերլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին և Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնման աշխատանքներին աջակցելու նպատակով։ Նիդերլանդների ԱԳ նախարարը ողջունել է նաև խաղաղության ճանապարհն ընտրելու հայ ժողովրդի որոշումը և եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ համագործակցության ձգտումը։ Նրա խոսքով՝ խաղաղության հաստատման գործընթացում կարևոր նշանակություն ունի վստահության կամուրջների կառուցումը։ Արարատ Միրզոյանն իր հերթին ընդգծել է անհետ կորածների հարցի զգայունությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար՝ կարևորելով միջազգային գործընկերների և երրորդ կողմերի ներգրավվածությունն այս գործընթացում։ The post Նիդերլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին և Ադրբեջանին՝ անհետ կորածների որոնման համար appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նիդերլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին և Ադրբեջանին՝ անհետ կորածների որոնման համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Գևորգ Թադևոսյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Alpha News / 36 minutes ago

«Պետության ճակատագրի հետ չի կարելի խաղ խաղալ». Էդգար Ղազինյանը՝ TRIPP համաձայնագրի վավերացման մասին
Alpha News / 49 minutes ago

Ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել աշխարհի չեմպիոն
Alpha News / 1 hour ago

Վտանգ՝ Հայաստանի մեղվաբուծության համար․ Հարություն Մնացականյան
Alpha News / 1 hour ago
Related coverage

Ո՞ւր է ձեր 430 դրամանոց բենզինը․ Յոլյան
A1plus / 17 minutes ago

Քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցումը և թվայնացումն առաջնահերթություն են
A1plus / 28 minutes ago

Ո՞ւր է ձեր 430 դրամանոց բենզինը, ոգևորված խոսում էիք Ադրբեջանից բենզին բերելու մասին. Իրինա Յոլյան
168 Jham / 38 minutes ago

ՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե
168 Jham / 39 minutes ago