Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Աստանայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Գևորգ Թադևոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Թադևոսյանը 4:1 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ֆիլչակովի նկատմամբ։ Հայ ըմբիշի հաղթանակը գրանցվել է գոտեմարտի վերջին վայրկյաններին ներկայացված բողոքարկման (չելենջի) արդյունքներով: The post Գևորգ Թադևոսյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր appeared first on Alphanews .