«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մի կողմ թողնելով երկրում առկա բոլոր խնդիրները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, զբաղված է ընդդիմափոխությամբ։ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։ Նրա խոսքով՝ իշխանության միակ խնդիրն իրենց հետ չպայմանավորվող ընդդիմությունն է։ «Դուք ձեզ պես ներողություն խնդրող ընդդիմություն եք փնտրում»,- նշել է նա։ Անդրադառնալով ԹՐԻՓՓ ծրագրին և իշխանության մեղադրանքներին՝ պատգամավորն ընդգծել է․ «Մենք հարցնում ենք՝ Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհին լինելո՞ւ են նույն սահմանափակումները, իսկ իրենք հարցնում են՝ «ո՞ւր են ռելսերը»։ Ռելսերը վերականգնվող ռեսուրս են, կարող ենք նորից ունենալ։ Բայց ես ձեզ հարց ունեմ՝ Արցախն ո՞ւր է, հազարավոր տղաներն ո՞ւր են, միջազգային դատարաններից հետ քաշված հայցերն ո՞ւր են։ Սրանք կարո՞ղ եք վերականգնել»։ The post Ռելսերը վերականգնվող ռեսուրս են․ Արցախն ու հազարավոր տղաներին կարո՞ղ եք վերականգնել. Քրիստինե Վարդանյան appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռելսերը վերականգնվող ռեսուրս են․ Արցախն ու հազարավոր տղաներին կարո՞ղ եք վերականգնել. Քրիստինե Վարդանյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

ԱՊՀ երկրների անձնագրերը կորցնում են դիրքերը միջազգային վարկանիշում
Alpha News / 2 hours ago

Ֆինլանդիայի նախագահը չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի՝ առաջիկա 30 տարում ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Alpha News / 2 hours ago

Ուղիղ միացում խորհրդարանից
Alpha News / 2 hours ago

ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
Alpha News / 2 hours ago
Related coverage

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Aravot / 14 minutes ago

Նիկոլ Փաշինյանն ԱԺ -ում հարգանքի տուրք է մատուցում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին՝ #ուղիղ ղ
Pastinfo / 27 minutes ago

#Ուղիղ․ Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները Ազգային ժողովում են
Hraparak / 28 minutes ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ
Hraparak / 32 minutes ago