Առ այսօր որևէ քայլ չի կատարվել, և արդեն տարբեր տնտեսավարողներ արձագանքում են, որ այդ մակաբույծը հայտնվել է Հայաստանում։ Մակաբույծի տարածման դեպքում մեղվաբուծության ողջ ոլորտը կաթվածահար է լինում, ինչն էլ շղթայական ռեակցիայով ազդում է գյուղատնտեսության ամբողջ համակարգի վրա։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։ Խորհրդարանականն իր հարցն ուղղել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (ՍԱՏՄ)՝ պահանջելով պարզաբանել, թե արդյոք Հայաստանի տարածք է ներթափանցել մեղուների համար խիստ վտանգավոր տրոպիլելապս մակաբույծ տիզը։ Հարություն Մնացականյանը հիշեցրել է, որ դեռևս 2025 թվականի ապրիլի 26-ին հանրային գրառմամբ ահազանգել էր տարածաշրջանում այս մակաբույծի տարածվածության մասին՝ ընդգծելով, որ պատկան կառույցների անգործության դեպքում մեղվաբուծության ոլորտը կանգնելու է ճգնաժամի առջև։ «Առաջարկում եմ ՍԱՏՄ-ին հստակ պարզաբանել՝ Հայաստանում տրոպիլելապս մակաբույծը ներխուժե՞լ է, թե՞ոչ։ Եթե այն արդեն ներթափանցել է, ապա ի՞նչ գործուն քայլեր են նախատեսվում ձեռնարկել՝ մեղվաբուծության ոլորտը կազմալուծումից փրկելու համար»,- եզրափակել է պատգամավորը։ The post Վտանգ՝ Հայաստանի մեղվաբուծության համար․ Հարություն Մնացականյան appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վտանգ՝ Հայաստանի մեղվաբուծության համար․ Հարություն Մնացականյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

«Էրդողանն Ալիևին հիմա յուղում է, կդաղի հետո». Իրական Թուրքիա
Alpha News / 5 minutes ago

Выход из ЕАЭС обернётся для Армении разрывом экономических связей, строившихся годами: Васьков
Alpha News / 22 minutes ago

Իրանն ու Ռուսաստանը կարող են տարածաշրջանային հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան
Alpha News / 22 minutes ago

Փաշինյանը փորձում է օգուտ քաղել թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից, բայց պարտվելու վտանգի տակ է․ Բորիս Շմելյով
Alpha News / 37 minutes ago
Related coverage

Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | TRIPP-ից մինչև Հոկտեմբերի 27-ի գործ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում
Public Television of Armenia — 1Lurer / 5 minutes ago

Անկարայում կհանդիպեն Ղազախստանի և Թուրքիայի նախագահները
Ermenihaber / 6 minutes ago

«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Factor.am / 10 minutes ago

Անկարան բավարարում է Բաքվի հերթական նախապայմանը․ բերման են ենթարկվել Ադրբեջանի իշխանություններին քննադատող Թուրքիայի քաղաքացիները
Shant News / 15 minutes ago