TRIPP-ի գործարկումը կարող է տեղի ունենալ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը։ Այս մասին ԱԺ-ում ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված հարցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Պատգամավորը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա TRIPP-ի գործարկումը սկսվի, մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չլինի։ Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ նման զարգացումը հնարավոր է։ «Հարցը տեղին է, հանգիստ կարող եմ այդ հարցին ասել՝ այո՛, կարող է։ Մենք տեսնում ենք երկու բան։ Նախ՝ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է արդեն իսկ, և Հայաստանը և Ադրբեջանը հրապարակավ հանձնառություն են ստանձնել, դիրքորոշում են հայտնել, որ այս պայմանագիրը կա։ Մենք, կոպիտ ասած, հավատում ենք դրա ամեն տառին, ամեն դրույթին, կասկածի տակ չենք դնում։ Ադրբեջանն ասում է՝ առայժմ չենք ստորագրում, և ինքն էլ ավելացնում է, որ երբ այդ պատճառը վերանա, մյուս օրը կստորագրենք»,– ասել է Միրզոյանը։ The post Միրզոյանը չի բացառում TRIPP-ի գործարկումը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Միրզոյանը չի բացառում TRIPP-ի գործարկումը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Ֆինլանդիայի նախագահը չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի՝ առաջիկա 30 տարում ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Alpha News / 24 minutes ago

Ուղիղ միացում խորհրդարանից
Alpha News / 32 minutes ago

ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
Alpha News / 53 minutes ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կվերածվի տասնամյակներով ձևավորված տնտեսական կապերի խզման. Մաքսիմ Վասկով
Alpha News / 1 hour ago
Related coverage

ԱՆ-ն կազմակերպել է ապրանքային նշաններում և ֆիրմային անվանումներում սպառողներին մոլորության մեջ գցող բառերի օգտագործմանն առնչվող խնդիրների վերաբերյալ քննարկում
Aravot / 13 minutes ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
24TV / 24News / 20 minutes ago

Հին դեմքեր՝ նոր ծրագրեր. ի՞նչ է խոստանում ախուրյանցիներին ՔՊ-ն առաջիկա 5 տարվա համար
Hetq / 21 minutes ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Factor.am / 23 minutes ago