ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհի Սոֆիան։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Թագուհու այցը կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։Հիշեցնենք` Իսպանիայի «գործող» թագուհին թագավոր Ֆիլիպ 6-րդի կինն է՝ Լետիսիան: Սոֆիայի ամուսինը՝ Խուան Կառլոսը, գահից հրաժարվել է 2014 թ.: