Ֆրանսիական France Football ամսագրի գլխավոր խմբագիր, «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ղեկավար Վենսան Գարսիան կարծիք է հայտնել, թե ինչու Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը չի ստացել տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: «Ոսկե գնդակի» համար քվեարկության արդյունքում 19-ամյա իսպանացին գրավել էր երրորդ տեղը, իսկ հաղթողի կոչումը նվաճել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը: «Ենթադրում եմ, որ աշխարհի չեմպիոն դարձած Իսպանիայի հավաքականում ձայները բաժանվել են Ռոդրիի և Լամին Յամալի միջև։ Կարծում եմ՝ քվեարկության ժամանակ Ռոդրին խլեց այն ձայների մի մասը, որոնք կարող էին Լամինին անցնել։ Իսպանացի խաղացողների քվեարկության արդյունքները որոշ չափով «մշուշոտ» էին, և աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականը գործում էր որպես միասնական թիմ։ Հետևաբար, դժվար էր առանձնացնել որևէ անհատական նվաճում։ Լամին Յամալը դարձավ աշխարհի չեմպիոն, բայց խփեց ընդամենը մեկ գոլ և մրցաշարը սկսեց վնասվածքով։ Ժյուրիի անդամների համար բարդ էր ընտրել իսպանացի ֆուտբոլիստներից մեկին։ Ես քվեարկել էի մի խաղացողի օգտին, որը չհաղթեց, չնայած կարծում եմ, որ նա նույնպես արժանի էր մրցանակին, բայց դուք դա կիմանաք շաբաթ օրը։ Հարի Քե՞յնը. նախևառաջ, նա իսկապես հիանալի գոլահար է։ Ժյուրին, հավանաբար, զգաց, որ նա բոլոր թեկնածուների մեջ ցուցաբերեց որակների լավագույն համադրությունը»,- Վենսան Գարսիայի խոսքը մեջբերում է Sport.es-ը։ Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում Լամին Յամալը երրորդ տարին անընդմեջ ստացել էր տարվա լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը։ Հայտնի են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 12 minutes ago

Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախագծի մասին
Factor.am / 16 minutes ago

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ
Factor.am / 17 minutes ago

Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
Factor.am / 19 minutes ago
Related coverage

Ermeni güreşçiden Dünya Şampiyonası’nda bronz madalya
Ermenihaber / 14 minutes ago

Զանգվածային բախում Թուրքիայի առաջնությունում
Shant News / 22 minutes ago

Борьба за пост главы Конституционного суда обострилась: что пишут СМИ
Sputnik Armenia / 45 minutes ago

Ինգա Մանուչարյանի արդյունավետ խաղը Հունաստանի WBL2 լիգայում
Shant News / 46 minutes ago