Ուկրաինական ուժերը հոկտեմբերի լույս 28-ի գիշերը հարվածել են Ռուսաստանի Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում գտնվող «Ազոտ» քիմիական գործարանին։ Այս մասին հայտնում են Astra-ն- և ուկրաինական Exilenova+ ու Supernova+ մոնիթորինգային տելեգրամ ալիքները, գրում է Current time-ը։ Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտարարել է, որ տարածաշրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Նրա խոսքով՝ Նովոմոսկովսկում ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են բազմաբնակարան և առանձնատներ, ինչպես նաև հարակից արդյունաբերական գոտու ենթակառուցվածքները։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որ ձեռնարկությունն է հարձակման ենթարկվել։ Միաժամանակ, հայտնել է, որ քաղաք են ուղարկվել «Պրիրոդա» պետական հաստատության և Ռոսպոտրեբնադզորի Տուլայի մարզի լաբորատորիաները։ «Արտակարգ ծառայությունների աշխատանքը կազմակերպված է։ Տուժածների և վնասների վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- նշել է Միլյաևը։ Exilenova+ և Supernova+ ալիքների տեղեկություններով՝ հավանաբար թիրախավորվել է գործարանի ԱՄ-70 ամոնիակի արտադրական կայանքը։ Ուկրաինան այս ձեռնարկությանն արդեն հարվածել էր 2025 թվականի հունիսին և 2026 թվականի հունիսին։ «Ազոտ»-ը «Եվրոխիմ» հոլդինգի կազմում է ներառված։ Ընկերության պաշտոնական կայքի համաձայն՝ Տուլայի մարզում գտնվող գործարանն ամոնիակի և ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրողն է, ինչպես նաև ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկը՝ արտադրատեսակների բազմազանությամբ և ծավալներով։ Գործարանն արտադրում է պարարտանյութեր, ամոնիակ, ազոտական թթու, արգոն և մեթանոլ։ Reuters-ի տվյալներով՝ «Ազոտ»-ն ազոտական թթու է մատակարարում Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող Սվերդլովի անվան գործարանին։ Այդ նյութն օգտագործվում է օկտոգենի և հեքսոգենի արտադրության մեջ, որոնք, իրենց հերթին, կիրառվում են հրետանային արկերի պատրաստման համար։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տամբովի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Մոսկվայի տարածաշրջանի երկնքում խոցվել է ուկրաինական 531 անօդաչու թռչող սարք։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Արժանահավատ է Լիտվինենկոյի ասածը, որ Հոկտեմբերի 27-ը ՌԴ արտաքին հետախուզությունն է կազմակերպել
Factor.am / 8 minutes ago
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
Factor.am / 9 minutes ago

Ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան
Factor.am / 16 minutes ago

ՌԴ-ի հետ կապրիզներով պետք չէ խոսել՝ երկաթուղին տուր ինձ․ ո՛չ, ՀՀ-ն պետք է կառուցի իր երկաթուղին
Factor.am / 18 minutes ago
Related coverage

«Ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան»․ Նարեկ Կարապետյանը՝ ծեծկռտուքի մասին
Sputnik Armenia / 6 minutes ago

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ #ուղիղ
Pastinfo / 7 minutes ago

Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ #ուղիղ
Pastinfo / 8 minutes ago

Ռուբինյանը խրախուսեց ծեծկռտուքը. չի բացառվում՝ պլանավորված սցենար էր. Գրիգորյան
Yerkir / 9 minutes ago