Լոնդոնի «Պալադիում» թատրոնում կայացավ ֆուտբոլային տարվա ամենասպասված իրադարձությունը՝ «Ոսկե գնդակ-2026» մրցանակաբաշխությունը։ Հայտնի են դարձել բոլոր անվանակարգերի հաղթողները։ Երեկոյի գլխավոր հերոսը Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնն էր, որը նվաճեց իր կարիերայի առաջին «Ոսկե գնդակը»՝ միաժամանակ ճանաչվելով նաև տարվա լավագույն ռմբարկու։ Իսկ իսպանական ֆուտբոլը և կատալոնական «Բարսելոնան» պարզապես փայլեցին՝ տուն տանելով մրցանակների առյուծի բաժինը։ «Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրները. Տղամարդկանց «Ոսկե գնդակ» — Հարի Քեյն («Բավարիա», Անգլիայի հավաքական) Կանանց «Ոսկե գնդակ» — Ալեքսիա Պուտելյաս («Լոնդոն Սիթի Լայոնեսիս», Իսպանիայի հավաքական) Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (տղամարդիկ) — Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական) Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (կանայք) — Վիկի Լոպես («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական) Տարվա լավագույն հարձակվող (տղամարդիկ) — Հարի Քեյն («Բավարիա», Անգլիայի հավաքական) Տարվա լավագույն հարձակվող (կանայք) — Շարլին Կորալ («Պաչուկա», Մեքսիկայի հավաքական) Տարվա լավագույն դարպասապահ (տղամարդիկ) — Ունաի Սիմոն (Բիլբաոյի «Աթլետիկ», Իսպանիայի հավաքական) Տարվա լավագույն դարպասապահ (կանայք) — Կատա Կոլ («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական) Տարվա լավագույն մարզիչ (տղամարդկանց ֆուտբոլ) — Լուիս դե լա Ֆուենտե (Իսպանիայի հավաքական) Տարվա լավագույն մարզիչ (կանանց ֆուտբոլ) — Պերե Ռոմեու («Բարսելոնա») Տարվա լավագույն տղամարդկանց ակումբ — ՊՍԺ (Ֆրանսիա) Տարվա լավագույն կանանց ակումբ — «Բարսելոնա» (Իսպանիա) Սոկրատեսի անվան մրցանակ (բարեգործական և սոցիալական գործունեության համար) — Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիայի հավաքական) Հիշեցնենք, որ հեղինակավոր մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է ֆրանսիական France Football պարբերականի կողմից՝ օրացուցային տարվա լավագույն ֆուտբոլիստին։ Նախորդ տարի պատվավոր մրցանակին արժանացել էր ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Աղբյուրը՝ Armsport.am : –00—ՅՄ The post Թագավորը վերջապես թագադրվեց. ովքե՞ր են Ոսկե գնդակ-2026-ի բոլոր դափնեկիրները appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թագավորը վերջապես թագադրվեց. ովքե՞ր են Ոսկե գնդակ-2026-ի բոլոր դափնեկիրները

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ Զաքարյան
24TV / 24News / 17 minutes ago

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ
24TV / 24News / 18 minutes ago

Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են 2 «Opel»-ները․ կա վիրավոր
24TV / 24News / 23 minutes ago

Ինձ համար հաճելի չի, երբ մեր քաղաքի տղեն՝ Շիրակի մարզպետ լինելով, նման հայտարարություններ է անում
24TV / 24News / 28 minutes ago
Related coverage

El Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ
168 Jham / 23 minutes ago

Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
Factor.am / 49 minutes ago

Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը
168 Jham / 1 hour ago

Մբապեն ներողություն է խնդրել
Shant News / 1 hour ago