Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնապես ներողություն է խնդրել իր անզգույշ կատակի համար, որը վերածվել էր միջազգային սկանդալի։ Ֆրանսիացի ֆուտբոլիստն իր X-ի միկրոբլեգում հանդես է եկել հատուկ հայտարարությամբ. «Վերջերս տված հարցազրույցի ժամանակ ես արձագանքեցի իմ մասնակցությամբ մի պատկերի։ Մեկնաբանությունս չմտածված էր, և այժմ հասկանում եմ, որ այն վիրավորել է շատերին Չինաստանում և չինական համայնքներում ամբողջ աշխարհում։ Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վշտացրել են իմ խոսքերը։ Դա բնավ իմ նպատակը չէր։ Ես խորապես հարգում եմ չինացի ժողովրդին և նրա պատմությունը ու անկեղծորեն ցավում եմ տեղի ունեցածի համար»։ Աղմկահարույց սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ Մբապեն հարցազրույցում ծիծաղելի էր համարել այն համացանցային մեմը, որտեղ իր դեմքը տեղադրված էր Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի փոխարեն։ Ֆուտբոլիստն այդ կերպարն անվանել էր «չինացի բռնապետ»։ Ֆրանսիացի հարձակվողի այս արտահայտությունը զանգվածային դժգոհությունների ալիք էր բարձրացրել Չինաստանում, իսկ տեղական խոշոր բրենդները միակողմանիորեն խզել էին ֆուտբոլիստի հետ բազմամիլիոնանոց գովազդային պայմանագրերը։ Ավելին, Իսպանիայի Լա լիգան կանգնել էր չինական Migu սթրիմինգային հարթակի հետ շուրջ 400 միլիոն եվրոյի հեռարձակման պայմանագիրը վաղաժամկետ կորցնելու վտանգի առաջ, ինչի հետևանքով Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը ստիպված եղավ պաշտոնական ուղերձով անձամբ ներողություն խնդրել Չինաստանի ժողովրդից՝ իսպանական ակումբներին ու առաջնությանը սպառնացող ֆինանսական վնասները կանխելու նպատակով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մբապեն ներողություն է խնդրել

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Կատրին Շնեեբերգերին Հայաստանի բնապահպանական ոլորտին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Shant News / 22 minutes ago

Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազնը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները
Shant News / 32 minutes ago

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ
Shant News / 39 minutes ago

Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը
Shant News / 44 minutes ago
Related coverage

Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
Factor.am / 38 minutes ago

Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը
168 Jham / 1 hour ago

"Это был наш день": сборная Армении по гимнастике подвела итоги чемпионата мира
Sputnik Armenia / 1 hour ago
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago