«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։ Այսպես. 2026թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար կորցնում է նախորդ ամիսների տեմպը։ Սեպտեմբեր ամսվա ցուցանիշները ցույց են տալիս, որ տնտեսական աճի դանդաղումն ուղեկցվում է ճյուղերի միջև տարբերությունների խորացմամբ։ Հունվար-սեպտեմբերի ՏԱՑ-ի 6.9% աճի հիմնական «հենարանը» ծառայություններն են, իսկ շինարարությունը շարունակում է ընդլայնվել բարձր տեմպով։ Միաժամանակ, արդյունաբերությունում երկրորդ ամիսն անընդմեջ արձանագրվել է անկում, գյուղատնտեսության իննամսյա արտադրանքը նվազել է 4.8%-ով, իսկ առևտրի աճը մնացել է թույլ։ Այս պատկերը մտահոգիչ է աճի երկարաժամկետ կայունության տեսանկյունից, քանի որ ծառայությունների և շինարարության ակտիվացումը չի ուղեկցվում արտադրական ոլորտների համարժեք ընդլայնմամբ։ Արտահանման օգոստոսյան թույլ վերականգնմանը հաջորդած սեպտեմբերի անկումը ցույց է տալիս, որ դրական տեղաշարժը կայուն բնույթ չի ստացել։ Սեպտեմբերին արտահանումը նվազել է 18.6%-ով, ինչի հետևանքով հունվար-սեպտեմբերի անկումը հասել է 8.0%-ի՝ ներմուծման 9.5% աճի պայմաններում։ Ապրանքային կառուցվածքում թանկարժեք քարերի և մետաղների արտահանման կրճատումը միայն մասամբ է փոխհատուցվում հանքահումքային արտադրանքի աճով։ Ուշադրության է արժանի նաև բուսական ծագման արտադրանքի արտահանման 35.2% նվազումը հունվար-օգոստոսին։ ՌԴ սահմանափակումների ազդեցության պայմաններում այս զարգացումները մեծացնում են արտահանման շուկաների և ապրանքային կառուցվածքի բազմազանեցման կարևորությունը։ Բյուջեի հավելուրդի սեպտեմբերյան ավելացումը զուգակցվել է ծախսերի ներդրումային բաղադրիչի հետագա կրճատմամբ։ Հունվար-սեպտեմբերին ընթացիկ ծախսերն աճել են 17.5%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նախորդ տարվա մակարդակից նվազել են 23.8%-ով։ Ուստի հավելուրդի ավելացումն ինքնին բավարար հիմք չէ բյուջետային զարգացումները դրական գնահատելու համար։ Եթե ծախսերի այս հարաբերակցությունը պահպանվի, պետական ներդրումների կրճատումը կսահմանափակի տնտեսության արտադրական հնարավորությունների ընդլայնումը և հետագա աճի հիմքերի ամրապնդումը։ Բյուջեի կատարման ցուցանիշներում առանձնանում է կապիտալ ծախսերի զգալի թերակատարումը։ Հունվար-սեպտեմբերին պլանավորված կապիտալ ծախսերից չի իրականացվել 222.4 մլրդ դրամը կամ պլանի 39.8%-ը։ Ընդհանուր ծախսերի 302.9 մլրդ դրամի թերակատարումը և եկամուտների 166.0 մլրդ դրամի գերակատարումը ձևավորել են պլանային ու փաստացի հաշվեկշիռների 468.9 մլրդ դրամի տարբերություն։ Այս պայմաններում բյուջեի հավելուրդի գնահատման համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ նախատեսված պետական ներդրումների զգալի մասը հաշվետու շրջանում չի իրականացվել։ Ֆինանսական միջոցների ավելացման պայմաններում աճի որակի համար կարևոր է նաև դրանց ուղղվածությունը։ Սեպտեմբերին վարկերի աճի արագացմանը զուգահեռ ռեզիդենտներին տրամադրված միջոցների աճի ամենամեծ նպաստումը բաժին է ընկել ծառայություններին, մինչդեռ արդյունաբերության նպաստումը մնացել է փոքր։ Իսկ ֆինանսավորման ընդլայնման երկարաժամկետ արդյունքը կախված կլինի նաև նրանից, թե որքանով այն կվերածվի նոր արտադրական կարողությունների։ Դրամական փոխանցումները շարունակում են աջակցել ներքին պահանջարկին, սակայն դրանք ունեն տատանողական բնույթ, ինչի մասին խոսում է նաև օգոստոսի զուտ ներհոսքի անկումը։ Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով ։ –00—ՅՄ The post Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ-ից ԱՄԷ արտահանվել է 148 հազար հատ ծաղիկ, հիմա 160 հազարին մոտ կլինի
24TV / 24News / 6 minutes ago

Ալեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
24TV / 24News / 10 minutes ago

Վերադարձրած ապօրինի փողերի տոկոսները կուղղվեն կենսաթոշակների համար. Փաշինյան
24TV / 24News / 21 minutes ago

ԵՀ-ն չի բացառել ռուսական գազի ներմուծման վերսկսումը՝ հակամարտության կարգավորումից հետո
24TV / 24News / 27 minutes ago
Related coverage
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 7 minutes ago

«Ապօրինի գույքի գործերով դրամական միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին»․ Փաշինյան
Aravot / 22 minutes ago

Бизнесмену Нареку Налбандяну не удалось завершить покупку завода "Раздан цемент" - СМИ
Sputnik Armenia / 32 minutes ago

Մենք վավերացրել ենք մի թուղթ, որի ոչ տարածքի մասին տեղեկություն կա, ոչ ֆինանսի․ Միրզոյան
A1plus / 45 minutes ago