Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցադրումներին՝ կապված TRIPP ծրագրի իրականացման գոտիների, կոնցեսիոն իրավունքի և երկաթուղային ցանցի հետ։ Խաչատրյանն անդրադարձավ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիոն պայմանագրին և հետաքրքրվեց Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության վերաբերյալ դրույթներով։ Նա նաև հիշեցրեց 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտագործած special transit area՝ «հատուկ տարանցման գոտի» ձևակերպումը։ Պատասխանելով՝ Փաշինյանն ընդգծեց, որ բանավոր հայտարարություններից ավելի կարևոր են պաշտոնապես համաձայնեցված և ստորագրված փաստաթղթերը։ «Բանավոր խոսքը՝ բանավոր խոսք, բայց, ասենք, ես որ Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, բոլոր ոլորտների բոլոր նրբություններին, բոլոր առանձնահատկություններին փորձագիտական մակարդակով տիրապետո՞ւմ եմ։ Տեքստեր կան ստորագրված։ Հիմա որևէ հարցի պատասխան պետք է գտնել տեքստի մեջ։ Տեքստից դուրս ուրիշ տեղ հարցի պատասխան գտնելու փորձի կարիք և անհրաժեշտություն չկա»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն անդրադարձավ նաև Հայաստանի գործող երկաթուղային ցանցի վիճակին՝ նշելով, որ այն ներկայումս մի շարք ուղղություններով ընդհատվում է։ ««Հարավկովկասյան երկաթուղին» աշխատում է հետևյալ կերպ․ գնում ես, գնում ես, գնում ես, գնում ես, գնում ես, մեկ էլ ճանապարհը պրծնում է, մի հատ ուրիշ ուղղությամբ ես գնում, գնում, գնում, գնում, գնում, մի հատ էլի ճանապարհը պրծնում է, մի հատ էլ երրորդ ուղղությամբ գնում ես, գնում ես, գնում ես, չուկ-չակ, չարակ-չակ, ու պրծնում է ճանապարհը»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության նպատակը երկաթուղային ցանցի շարունակականությունն ապահովելն է, որպեսզի այն չավարտվի Երասխի կամ Ախուրիկի հատվածներում։ «Մեր խնդիրն այն չէ, որ հիմա գնա, գնա, գնա, գնա ու ասեմ՝ վսյո, այստեղ պրծավ Երասխի մոտերը կամ Ախուրիկի մոտերը։ Այս ճանապարհը պետք է շարունակվի․ սա է տարբերությունը, եթե դուք մինչև հիմա չեք նկատել»,- հայտարարեց վարչապետը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
Factor.am / 26 minutes ago

Հիմա իրանք դառնում են բոմժ, էդ պրոցեսից են պաշտպանվում․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը
Factor.am / 30 minutes ago

Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 38 minutes ago

Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
Factor.am / 44 minutes ago
Related coverage

40 տարի առաջ կանայք չէին կարող բիզնես վարկ ստանալ առանց տղամարդկանց․ մեկ կնոջ պայքարը փոխեց պատմությունը
Armenian Business News (ABNews) / 29 minutes ago

Գումարը չենք ծախսի, տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին. Փաշինյանը՝ ապօրինի դրամական միջոցների մասին
Public Television of Armenia — 1Lurer / 46 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ArmLur.am-ի հրապարակած ձայնագրությունը, թե ինչպես են Հարկադիրում հարվածում քաղաքացուն․ հարկադիր կատարողն ազատվել է պաշտոնից
ArmLur / Zhoghovurd / 52 minutes ago

Կասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունը
Aravot / 52 minutes ago