Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտի հետ կապված բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին։ ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է The Sun-ին տված հարցազրույցում։ Սկզբում բանակցությունները նախատեսված էին հաջորդ ամսվա վերջին, սակայն, Ուկրաինայի ղեկավարի խոսքով, հանդիպումը կարող է կայանալ արդեն նոյեմբերի 10-ին։ Նա նշել է, որ Կիևը ձգտում է հնարավորինս շուտ սկսել բանակցությունները և առաջարկել է հանդիպում անցկացնել այս կիրակի, սակայն որոշել է սպասել մինչև ԱՄՆ-ում քվեարկության ավարտը։ Ակնկալվում է, որ Աբու Դաբիում հանդիպումը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը։ Սրանք կլինեն առաջին դեմ առ դեմ բանակցությունները այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղմացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց էին ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կոչ անելով նրան դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Դրանից առաջ Ալեքսանդր Ստուբն ու Յոնաս Գար Ստյորեն խորհրդակցություններ էին անցկացրել Ուկրաինայի հետ՝ Աբու Դաբիում սպասվող խաղաղ բանակցությունների վերաբերյալ Կիևի դիրքորոշումը փոխանցելու համար։ Ավելի ուշ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել էր, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև բանակցությունները, նախնական պայմանավորվածությամբ, կկայանան նոյեմբերի 4-ին՝ ԱՄԷ-ում։ Բացի այդ՝ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է Աբու Դաբիում հանդիպում անցկացնել ամերիկյան և ռուսական պատվիրակությունների հետ՝ նախքան ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ բանակցությունները։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ
Factor.am / 10 minutes ago
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 21 minutes ago
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
Factor.am / 33 minutes ago

«Данные пользователей „Яндекса" доступны ФСБ»: Дарбинян о рисках российских сервисов в Армении
Factor.am / 36 minutes ago
Related coverage

Հայլուր | Սուգ և մեծ ցնցում՝ Եղվարդում. ինչու՞ են մահաբեր դարձել Հայաստանի ավտոճանապարհները
5TV Armenia / 4 minutes ago

Ինչի չկա խաղաղության պայմանագիրը, ինչու եք Սահմանադրության փոփոխություններից խոսում
Pastinfo / 5 minutes ago

ՋՈՒՂԱՅԻ ՄՈՏ 25 ԽԱՉՔԱՐ ՓՐԿՎԵԼ Է․ ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ
168 Jham / 5 minutes ago

Խելագարվելու տեսարան. ընտանիքի երեք անդամների հուղարկավորությունը՝ Եղվարդում
5TV Armenia / 5 minutes ago