Նիդերլանդների Թագավորությունը կաջակցի անհետ կորածների որոնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ֆինանասական աջակցություն կտրամադրի այդ աշխատանքների համար։ Այս մասին Երևանում հայտարարեց այդ երկրի արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Թոմ Բերենդսենը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը՝ վերահաստատելով Նիդերլանդների լիակատար աջակցությունը խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ «Շատ կարևոր է, որ այս գործընթացն ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, և մենք աջակցում ենք ձեզ մինչև վերջ: Այս առումով նաև հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցության մասին Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի միջոցով՝ անհետ կորած անձանց բացահայտելու, նրանց գտնելու և նույնականացնելու ուղղությամբ»,- ասաց Բերենդսենը: Նիդերլանդների ԱԳ նախարարը խոսեց նաև տնտեսական հարցերից, մասնավորապես՝ ծաղկաբուծության ոլորտի առաջ ծառացած դժվարություններին: «Մարտահրավերներից մեկն արտահանման դիվերսիֆիկացիան է՝ Ռուսաստանից զատ այլընտրանքային շուկաներ գտնելը: Հոլանդական կողմը պատրաստ է աջակցել դրան: Նիդերլանդների Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում առնվազն մինչև 2028 թվականը՝ նպաստելով հայկական ապրանքների մուտքին եվրոպական շուկաներ»,- ընդգծեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 14 minutes ago

Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախագծի մասին
Factor.am / 18 minutes ago

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը. ՈՒՂԻՂ
Factor.am / 19 minutes ago

Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
Factor.am / 21 minutes ago
Related coverage

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կնոջը իր անչափահաս զավակի ներկայությամբ բռնության է ենթարկում․ դա չի դատապարտվում․ Էդգար Ղազարյան
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

Ոչ թե տնտեսական նախագիծ, այլ կոշտ քաղաքական գամբիտ․ Աշոտյանը՝ TRIPP-ի մասին
Sputnik Armenia / 10 minutes ago

«Սուրճ ու սեր առավոտից»․ Հոկտեմբերի 28-ին աշխարհը նշում է Անիմացիայի միջազգային օրը 28.10.2026
Public Radio of Armenia / 10 minutes ago

Իրան պահեստում տեղ կտանք... ժավելների հետ.Ավանի ՔՊ-ական պաշտոնյան`դատարանով վերադարձած տնօրենի մասին
168 Jham / 10 minutes ago