Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և եզրափակիչ ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչ․ 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնություն և կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավեր» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Այն ազդարարվել է COP17-ի ՀՀ նախագահության կողմից՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ համագործակցությամբ մշակված նախաձեռնության մեկնարկը։ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում ընդգծել է Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 18-րդ թիրախի իրականացման կարևորությունը` շեշտելով կենսաբազմազանության համար վնասակար խթանների, այդ թվում՝ սուբսիդիաների վերանայման, բարեփոխման և աստիճանական վերացման, ինչպես նաև բնության պահպանությանն ու կենսաբազմազանության կայուն օգտագործմանն ուղղված դրական խթանների ընդլայնման անհրաժեշտությունը։ ԱԳՄԱ նախարարի տեղակալը շեշտել է, որ թիրախի արդյունավետ իրականացումը պահանջում է ոչ միայն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում, այլև տնտեսական քաղաքականությունների, պետական աջակցության մեխանիզմների ու ֆինանսական հոսքերի համապատասխանեցում կենսաբազմազանության պահպանության նպատակներին։ Անդրադառնալով COP17-ի ՀՀ նախագահության կողմից առաջ մղվող ուղենշային նախաձեռնությանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է դրա երեք փոխլրացնող բաղադրիչները՝ «Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչը», «18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնությունը» և «Կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավերը», որոնք միտված են քաղաքական հանձնառությունները վերածելու գործնական բարեփոխումների, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և խթանելու ազգային մակարդակում կոնկրետ գործողությունների իրականացումը։ Նախաձեռնության մշակման և առաջմղման գործում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության, Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ սերտ համագործակցությունը։ Նախարարի տեղակալը ողջունել է նաև Կոլումբիայի և Ֆինլանդիայի ներգրավվածությունը՝ որպես 18-րդ թիրախի բարեկամների նախաձեռնության առաջին համանախագահների։ ՀՀ նախագահության ուղենշային նախաձեռնությունը կոչված է ձևավորելու 18-րդ թիրախի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական և գործնական միջավայրը՝ համադրելով բարձր մակարդակի քաղաքական հանձնառությունը, երկրների միջև փորձի և գիտելիքի փոխանակումը և ազգային մակարդակում կոնկրետ բարեփոխումների իրականացումը։ Դրա երեք բաղադրիչների միջոցով նախատեսվում է միաժամանակ ամրապնդել միջազգային համագործակցությունը, խթանել քաղաքականությունների և ֆինանսական հոսքերի համապատասխանեցումը կենսաբազմազանության նպատակներին և աջակցել երկրներին վնասակար խթանների բացահայտման ու բարեփոխման, դրական խթանների մշակման և կենսաբազմազանության ֆինանսավորման գործիքների կիրառման հարցերում։ Գրառումը Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 18-րդ թիրախի իրականացման կարևորությունը appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 18-րդ թիրախի իրականացման կարևորությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Նեթանյահուի վերջն՞ արդյոք. Ի՞նչ են փոխում ընտրությունների արդյունքները
Akhaltskha.net / 22 minutes ago

Путин не остановится на Донбассе, России нужна вся Украина: Сикорский
Akhaltskha.net / 36 minutes ago

Kherson residents welcome rare calm after Oleshky ceasefire takes hold
Akhaltskha.net / 6 hours ago

հոկտեմբերի 27 | 23:33Պատրաստ ենք վերականգնել գազի մատակարարումը եվրոպական երկրներ. Նովակ
Akhaltskha.net / 10 hours ago
Related coverage

Վրաստանի ԱԳՆ-ը արձագանքել է Եվրահանձնաժողովի խոսնակի քննադատությանը
AliQ Media / Oct 20

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9,2%-ով
JNEWS / Oct 19

ევროკავშირი საქართველოს ხელისუფლებას არ აფინანსებს, თუმცა მოქალაქეების მხარდასაჭერად 38 მილიონ ევროს გამოყოფს
JNEWS / Oct 17

Աճող ծախսերի փոխարեն՝ արևային վահանակներ․ Կարտիկամում որոշել են փորձարկում անել
JNEWS / Oct 8