Անգլիայի հավաքականի և գերմանական «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դարձել է «Ոսկե գնդակի»՝ 2025/26 մրցաշրջանի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին տրվող մրցանակի դափնեկիր՝ ըստ «France Football» ամսագրի։ Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է Լոնդոնում։ Քվեարկության արդյունքներով լավագույն հնգյակում են ընդգրկվել նաև իսպանական «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը, «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին և ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Վեցերորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիական ՊՍԺ-ի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան։ Նշենք, որ անցած մրցաշրջանում Քեյնը «Բավարիայի» կազմում անցկացրած 51 խաղում դարձել է 61 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ նա դարձել է Գերմանիայի չեմպիոն և երկրի գավաթակիր։ Հարձակվողը գլխավորել է ազգային առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը և նվաճել «Ոսկե խաղակոշիկը», որը շնորհվում է ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների առաջնությունների լավագույն ռմբարկուին։ Անգլիայի հավաքականի կազմում Քեյնը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարում հարձակվողը 7 խաղում խփել է 6 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Քեյնը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկուն՝ 13 գոլով, և այդ ցուցանիշով ընդգրկվել է մրցաշարի պատմության լավագույն հնգյակում։ Հատկանշական է այն, որ Քեյնը դարձել է «Բավարիայի» չորրորդ ֆուտբոլիստը, որը նվաճել է «Ոսկե գնդակը»։ Նրանից առաջ այդ հաջողությանը հասել էին գերմանացիներ Գերդ Մյուլերը (1970), Ֆրանց Բեկենբաուերը (1972, 1976) և Կառլ-Հայնց Ռումենիգեն (1980, 1981)։ Անգլիայի ֆուտբոլիստներից մինչ այդ ամենահեղինակավոր անհատական մրցանակը նվաճել էին Սթենլի Մեթյուզը (1956), Բոբի Չարլթոնը (1966), Քևին Քիգանը (1978, 1979) և Մայքլ Օուենը (2001)։ Տեղեկացնենք, որ «Ոսկե գնդակը» շնորհվում է 1956 թվականից։ Մինչև 1994 թվականը մրցանակին կարող էին հավակնել միայն եվրոպացի ֆուտբոլիստները, որոնք հանդես էին գալիս եվրոպական ակումբներում։ 1995 թվականին մրցանակին հավակնելու հնարավորություն տրվեց Եվրոպայում հանդես եկող ցանկացած ազգության ֆուտբոլիստների։ Այդ տարի «Ոսկե գնդակը» նվաճեց Լիբերիայի հավաքականի հարձակվող Ջորջ Վեան։ 2007 թվականից «Ոսկե գնդակին» կարող են հավակնել աշխարհի ցանկացած ակումբում հանդես եկող ֆուտբոլիստները։ Այս մրցանակաբաշխությունը տարբերվում էր նաև նրանով, որ արարողությունն առաջին անգամ անցկացվել է Փարիզից դուրս։ Նանիկ Աղասյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հարի Քեյնը նվաճեց «Ոսկե գնդակը»․ ովքե՞ր էին պայքարում գլխավոր մրցանակի համար
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Օրը կարող է նոր հնարավորություններ բերել սիրո, աշխատանքի և ֆինանսների ոլորտներում
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago

Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»
ArmLur / Zhoghovurd / 53 minutes ago

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
1in.am / 10 hours ago

Սա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին
24TV / 24News / 10 hours ago

Հայկական ոգի, ֆրանսիական ոսկի․ Ալեն Պողոսյանի ուղին դեպի ֆուտբոլային բարձունքներ
Alpha News / 11 hours ago

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
A1plus / 11 hours ago