«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսա Ասմանգուլյանին։ Սակայն ո՞վ է նա, ինչ ճանապարհ է անցել առողջապահական համակարգում, և ի՞նչ փորձ ունի հոգեկան առողջության ոլորտում։ Ինեսա Ասմանգուլյանի անունը հանրային դաշտում նախկինում հայտնի է դարձել ոչ թե հոգեբուժության, այլ Առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգման հետ կապված գործունեության համատեքստում։ Հրապարակային փաստաթղթերի համաձայն՝ նա ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբը։ 2024 թվականի հունվարի 31-ի նիստի արձանագրության համաձայն՝ Ասմանգուլյանը ներկայացրել է 2023 թվականին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքները։ Արձանագրությունում անդրադարձ է եղել նաև ծրագրային ֆինանսավորմանը և իրականացված օպտիմալացման արդյունքում լրացուցիչ ֆինանսավորման ներգրավմանը։ Ասմանգուլյանը հիշատակվում է նաև 2025 թվականի դեկտեմբերի 1-ին ՄԻԱՎ-ի դեմ պայքարին նվիրված միջոցառման մասնակիցների շարքում՝ որպես նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգող խմբի ղեկավար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ասմանգուլյանը նախարարության համակարգում միջազգային դրամաշնորհային ծրագրերի կառավարման և համակարգման հետ կապված գործերն է արել։ 2025 թվականի փետրվարին «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը հրապարակային գրառմամբ անդրադարձել էր Ասմանգուլյանի գործունեությանը՝ նրան ներկայացնելով որպես մասնագիտությամբ հոգեբան և քննադատական գնահատականներ հնչեցնելով նախարարության ներսում նրա առաջխաղացման վերաբերյալ։ Այդ հրապարակման մեջ Պողոսյանը նաև պնդումներ էր արել Ասմանգուլյանի և առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի հարաբերությունների մասին։ Հիմա, երբ Ասմանգուլյանին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը, հանրային հետաքրքրություն է առաջանում նրա մասնագիտական համապատասխանության վերաբերյալ։ Հոգեկան առողջության կենտրոնի կառավարումը ենթադրում է ոչ միայն վարչական աշխատանք, այլև հոգեբուժական ծառայությունների կազմակերպման, պացիենտների իրավունքների պաշտպանության, բժշկական անձնակազմի աշխատանքի և ոլորտային խնդիրների լուծման պատասխանատվություն։ Հանրությանը, հետևաբար, կարևոր է ներկայացնել՝ ի՞նչ մասնագիտական փորձ ունի Ասմանգուլյանը հենց հոգեկան առողջության ոլորտում, արդյոք ունի հոգեբուժական հաստատության կառավարման փորձ, և ինչո՞վ է պայմանավորված նրա ընտրությունը»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Օրը կարող է նոր հնարավորություններ բերել սիրո, աշխատանքի և ֆինանսների ոլորտներում
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»
ArmLur / Zhoghovurd / 53 minutes ago

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է Ավան հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ Ժողովուրդ
24TV / 24News / 57 minutes ago

Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
24TV / 24News / 12 hours ago

10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 13 hours ago

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
1in.am / 13 hours ago