«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ինեսա Ասմանգուլյանին։ Սակայն ո՞վ է նա, ինչ ճանապարհ է անցել առողջապահական համակարգում, և ի՞նչ փորձ ունի հոգեկան առողջության ոլորտում։ Ինեսա Ասմանգուլյանի անունը հանրային դաշտում նախկինում հայտնի է դարձել ոչ թե հոգեբուժության, այլ Առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգման հետ կապված գործունեության համատեքստում։ Հրապարակային փաստաթղթերի համաձայն՝ նա ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խումբը։ 2024 թվականի հունվարի 31-ի նիստի արձանագրության համաձայն՝ Ասմանգուլյանը ներկայացրել է 2023 թվականին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքները։ Արձանագրությունում անդրադարձ է եղել նաև ծրագրային ֆինանսավորմանը և իրականացված օպտիմալացման արդյունքում լրացուցիչ ֆինանսավորման ներգրավմանը։ Ասմանգուլյանը հիշատակվում է նաև 2025 թվականի դեկտեմբերի 1-ին ՄԻԱՎ-ի դեմ պայքարին նվիրված միջոցառման մասնակիցների շարքում՝ որպես նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգող խմբի ղեկավար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ասմանգուլյանը նախարարության համակարգում միջազգային դրամաշնորհային ծրագրերի կառավարման և համակարգման հետ կապված գործերն է արել։ 2025 թվականի փետրվարին «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը հրապարակային գրառմամբ անդրադարձել էր Ասմանգուլյանի գործունեությանը՝ նրան ներկայացնելով որպես մասնագիտությամբ հոգեբան և քննադատական գնահատականներ հնչեցնելով նախարարության ներսում նրա առաջխաղացման վերաբերյալ։ Այդ հրապարակման մեջ Պողոսյանը նաև պնդումներ էր արել Ասմանգուլյանի և առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի հարաբերությունների մասին։ Հիմա, երբ Ասմանգուլյանին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը, հանրային հետաքրքրություն է առաջանում նրա մասնագիտական համապատասխանության վերաբերյալ։ Հոգեկան առողջության կենտրոնի կառավարումը ենթադրում է ոչ միայն վարչական աշխատանք, այլև հոգեբուժական ծառայությունների կազմակերպման, պացիենտների իրավունքների պաշտպանության, բժշկական անձնակազմի աշխատանքի և ոլորտային խնդիրների լուծման պատասխանատվություն։ Հանրությանը, հետևաբար, կարևոր է ներկայացնել՝ ի՞նչ մասնագիտական փորձ ունի Ասմանգուլյանը հենց հոգեկան առողջության ոլորտում, արդյոք ունի հոգեբուժական հաստատության կառավարման փորձ, և ինչո՞վ է պայմանավորված նրա ընտրությունը»։ —00—ՍՊ The post Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է Ավան հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ Ժողովուրդ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է Ավան հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ Ժողովուրդ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ Զաքարյան
24TV / 24News / 12 minutes ago

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ
24TV / 24News / 13 minutes ago

Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են 2 «Opel»-ները․ կա վիրավոր
24TV / 24News / 18 minutes ago

Ինձ համար հաճելի չի, երբ մեր քաղաքի տղեն՝ Շիրակի մարզպետ լինելով, նման հայտարարություններ է անում
24TV / 24News / 23 minutes ago
Related coverage

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ
Aravot / 30 minutes ago

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ
Shant News / 44 minutes ago

Դիլիջանում ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա որդին. Shamshyan.com
Aravot / 46 minutes ago

Նիոլը դարձել է վարակ, գործ ունենք ազգադավության ճարակի հետ. Մանանդյան
Aravot / 1 hour ago