Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական՝ «Արարատ-Արմենիա» – «Նոա» հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվում։ Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Նոա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ խիստ քննադատության ենթարկելով հանդիպումը սպասարկած մրցավար Հենրիկ Նալբանդյանի աշխատանքը։ Ակումբը հրապարակել է խաղային դրվագներից մեկը՝ այն վերնագրելով «Հենրիկ Նալբանդյանի խայտառակ մրցավարությունը», և կից ներկայացրել հետևյալ գրառումը. «Գուցե մտածեք, որ այս խախտման համար սպիտակ խաղաշապիկով ֆուտբոլիստը կարմիր քարտ կստանա, բայց հայկական մրցավարության պայմաններում դեմքին արմունկով հարված ստացած Արամ Խամոյանն է դեղին քարտ ստանում։ Սա է հայկական մրցավարության և նշված մրցավարի իրական դեմքը, որի մասին բազմիցս խոսել ենք»։ Հիշեցնենք, որ 11-րդ տուրի շրջանակում կայացած սկզբունքային դիմակայությունում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության էր հասել փոխչեմպիոն «Նոայի» նկատմամբ։ Պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմին հաջողվել էր արագ գոլ խփել. արդեն 9-րդ րոպեին հաշիվը բացել էր բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման։ 22-րդ րոպեին դաշտի տերերը կրկնապատկել էին առավելությունը. Ժիրայր Շաղոյանի հարվածից հետո գնդակը հայտնվել էր ցանցում՝ որպես ինքնագոլ գրանցվելով «Նոայի» կիսապաշտպան Արամ Խամոյանի անվան դիմաց։ Հանդիպման 81-րդ րոպեին «Նոայի» սերբ հարձակվող Մարկո Լազետիչին հաջողվել էր կրճատել հաշվի տարբերությունը և վերականգնել խաղի ինտրիգը, սակայն հիմնական ժամանակի վերջին՝ 90-րդ րոպեին, հյուրերը մնացել էին թվային պակասությամբ. վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր գվադելուպցի պաշտպան Նաթանիել Սաինտինին։ Չնայած կրած պարտությանը՝ «Նոան» 28 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 26 միավոր և ընդհուպ մոտեցավ առաջատարին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Armsport —00—ՍՊ The post Սա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
24TV / 24News / 1 hour ago

24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
24TV / 24News / 1 hour ago

ԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորին
24TV / 24News / 2 hours ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
24TV / 24News / 2 hours ago
Related coverage

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
1in.am / 2 hours ago

Հայկական ոգի, ֆրանսիական ոսկի․ Ալեն Պողոսյանի ուղին դեպի ֆուտբոլային բարձունքներ
Alpha News / 3 hours ago

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
A1plus / 3 hours ago

Ծեծկռտուք «Galatasaray»- «Fenerbahçe» խաղից հետո
Ermenihaber / 4 hours ago