Երևանի Շիրակի փողոցի հասցեներից մեկում ազգականների միջև վիճաբանություն ը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը ։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը վիճաբանության մասին ահազանգը ստացել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 00։13-ին։ Բժշկական կենտրոնից էլ հայտնել են, որ Շիրակի փողոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ավելի ուշ բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է։ Ոստիկանության ծառայողները ձերբակալել են 4 անձի։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ The post Երևանում ազգականների վեճը վերածվել է ծեծկռտուքի. մեկ մարդ մահացել է․ ՆԳՆ appeared first on Infocom .