Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացվում է ապօրինի ձկնաբուծություն։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։ Հոկտեմբերի 22-ին կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին վարձակալած տարածքում, գյուղատնտեսական նշանակության հողում, կառուցել են չորս լճակ, որոնք շահագործելու համար հորատված խորքային հորից մղում են վայրկյանում 40 լիտր ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է 17 միլիոն դրամից ավելի վնաս, ինչը մասամբ վերականգնվել է։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սիփանիկի վարչական ղեկավարին և որդուն ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ The post Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը․ նախաձեռնվել է քրեական վարույթ appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Պետրոս Վարդանյանը դատի է տվել ԲԴԽ-ին | hetq.am
Infocom / 13 hours ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 13 hours ago

Փեզեշքիան․ Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության | shantnews.am
Infocom / 13 hours ago

Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ | factor.am
Infocom / 14 hours ago
Related coverage

Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ տուժածներ կան
Alpha News / 37 minutes ago

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան
1in.am / 2 hours ago

Սևանի քաղաքապետի աթոռին հավակնող Վահրամ Գևորգյանը նախկինում պայքարում էր միավորման դեմ․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago