Լոնդոնում կայացել է «Ոսկե գնդակի» 70-րդ մրցանակաբաշխությունը: Պատմության մեջ առաջին անգամ France Football-ն արարաողությունը չէր անցկացրել Փարիզում: Գլխավոր մրցանակը ստացել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը: Նախորդ անգամ անգլիացի ֆուտբոլիստներից «Ոսկե գնդակին» արժանացել էր Մայքլ Օուենը՝ պատվավոր մրցանակը ստանալով 2001 թվականին: «Բավարիայի» ֆուտբոլիստներից «Ոսկե գնդակը» նախորդ անգամ 1981 թվականին ստացել էր Կարլ-Հայնց Ռումենիգեն: Քվեարկության արդյունքում 33-ամյա Քեյնն առաջ է անցել Մադրիդ «Ռեալի» ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեից: Լավագույն եռյակը եզրափակել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը: «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա) Կիլիան Մբապե («Ռեալ», Ֆրանսիա) Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա) Ռոդրի («Մանչեսթեր Սիթի» / «Բարսելոնա», Իսպանիա) Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա), Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ, Վրաստան), Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) Մայքլ Օլիսե («Բավարիա», Ֆրանսիա) Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Իսպանիա) Ջուդ Բելինգհեմ («Ռեալ», Անգլիա) Պաու Կուբարսի «(Բարսելոնա», Իսպանիա) Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո) Վիտինյա (ՊՍԺ, Պորտուգալիա) Դեկլան Ռայս («Արսենալ», Անգլիա) Ֆերան Տորես («Բարսելոնա» / ՊՍԺ, Իսպանիա) Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա) Մարկ Կուկուրելիա («Չելսի» / «Ռեալ», Իսպանիա) Ժոաու Նևեշ (ՊՍԺ, Պորտուգալիա) Վիլիան Պաչո (ՊՍԺ, Էկվադոր) Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դավիթ Եղիազարյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 4 hours ago

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Factor.am / 5 hours ago

Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
Factor.am / 5 hours ago

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 6 hours ago
Related coverage

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
1in.am / 6 hours ago

Սա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին
24TV / 24News / 6 hours ago

Հայկական ոգի, ֆրանսիական ոսկի․ Ալեն Պողոսյանի ուղին դեպի ֆուտբոլային բարձունքներ
Alpha News / 6 hours ago

Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
A1plus / 7 hours ago