Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Այսպես կոչված, «իսլամական ՆԱՏՕ»-ի կամ «Մեքքայի դաշինքի» պետությունների ներկայացուցիչները ժամանել են Թեհրան բանակցելու իրանական կողմի հետ։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը, Պակիստանի բանակի հրամանատարը և Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարը բանակցում են Իրանի Ազգային։ անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։ Հանդիպումից մանրամասներ առայժմ գրեթե հայտնի չեն, սակայն պարզ է մի բան՝ դատելով մասնակիցների կազմից, այն ունի հիմնականում անվտանգային-ռազմական հարցերի լայն շրջանակ, որոնք դաշինքի ներկայացուցիչների կարծիքով լուծելի են միայն Թեհրանի հետ բանակցելու ճանապարհով։ Ըստ էության, Իրանի դեմ Սաուդյան Արաբիային պաշտպանելու նպատակով ստեղծված դաշինքի ներկայացուցիչները կարծում են, որ ավելի անվտանգ է Թեհրանի հետ պայմանավորվելը, քան հակամարտելը, և սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է»։ —00—ՄԱ The post «Մեքքայի դաշինքը» կարծում են, որ ավելի անվտանգ է Թեհրանի հետ պայմանավորվելը, քան հակամարտելը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Մեքքայի դաշինքը» կարծում են, որ ավելի անվտանգ է Թեհրանի հետ պայմանավորվելը, քան հակամարտելը
Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն։ Այս մասին ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբ
24TV / 24News / 5 minutes ago

Մարտունի-Վարդենիս ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
24TV / 24News / 14 minutes ago

Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ Զաքարյան
24TV / 24News / 22 minutes ago

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ
24TV / 24News / 23 minutes ago
Related coverage

Գործուն զղջալու հնարավորության պահպանումը նշանակում է չհասկանալ ընտանեկան բռնության բնույթը․ Արփինե Սարգսյան
Aravot / 5 minutes ago
Джабаров призвал закрыть въезд в РФ губернатору Давиду Арушаняну из-за слов об «Иванах»
Aravot / 6 minutes ago

Մարտունի-Վարդենիս ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
168 Jham / 7 minutes ago

ԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական պարգև է շնորհել քաջության համար
Shant News / 7 minutes ago