Հոկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հարություն Օ․-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։ Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։ —00—ՄԱ The post Մարտունի-Վարդենիս ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մարտունի-Վարդենիս ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
Հոկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ԵՄ-ն է մեզ օգնել, վրանային մեծ ավան ենք կառուցում, որ վարժական հավաքներ անցնողները մնան այդտեղ
24TV / 24News / 9 minutes ago

«Ջերմություն ունեմ, քրտնում եմ»․ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողը՝ դատարանում
24TV / 24News / 9 minutes ago

Գիտեմ, որ երկաթգծի մասով քրգործ կա, անգամ բարձրաստիճան պաշտոնյաներն էին անցնում
24TV / 24News / 11 minutes ago

Եղբորս սպանությունից հետո Վալոդյա Գրիգորյանի հետ չեմ շփվել, մեղադրանքը չեմ ընդունում․ Նարեկ Օհանյան
24TV / 24News / 15 minutes ago
Related coverage

Եթե ըտենց հարց էիք տալիս, գոնե նախօրոք ասեիք իմանայի․ Փաշինյան
A1plus / 7 minutes ago

Ալիևին ասում է.«Բա որ ես կրվեցի, ո՞վ է լինելու քո հավատարիմ հաճախորդը». Տիգրան Քոչարյան
5TV Armenia / 8 minutes ago

«Վարժական հավաքների մասնակիցների համար պլանային մեծ ավան է կառուցվում»․ Պապիկյան
Aravot / 8 minutes ago

Գիտեմ, որ ռելսերը վաճառելու հետ կապված քրեական գործ կա, չգիտեմ հիմա ինչ վիճակում է. Նիկոլ Փաշինյան
168 Jham / 9 minutes ago