ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինուժն այս գիշեր զանգվածային հարվածներ է հասցրել ուկրաինական նավերին, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Հարվածների հետևանքով խոցվել են թևավոր հրթիռների և մեծ ու միջին հեռահարության անօդաչուների արտադրության և պահեստավորման գործում ներգրավված ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ Կիևում, լոգիստիկ կենտրոն Խարկովի մարզում և Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավեր։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՌԴ զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՊՆ
Ռուսական զորքը ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքեր և անօդաչուներ է կիրառել։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ՌԴ–Ուկրաինա–ԱՄՆ բանակցությունները նախատեսվում են նոյեմբերի 4–ին ԱՄԷ–ում. Տուսկ
Sputnik Armenia / 6 hours ago

Սպիտակ տունը կարող է չեղարկել ռուսական հիմնադրամի դեմ սահմանված պատժամիջոցները. NYT
Sputnik Armenia / 6 hours ago

Армения превращается в "один сплошной TRIPP"? Мнение политолога
Sputnik Armenia / 6 hours ago

Աջափնյակում գազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
Sputnik Armenia / 6 hours ago



