ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է, թե մեկ տարվա ընթացքում ինչ գործողություններ են իրականացվել «Հոկտեմբերի 27–ի» վերաբացված գործով։Դատախազությունը հիշեցրել է, որ «Հոկտեմբերի 27–ի» գործը վերաբացվել է 2019 թվականի դեկտեմբերի 27–ին, և նշել, որ 1999 թ. հոկտեմբերի 27–ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից ահաբեկչական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թ. հոկտեմբերի 27–ից առ այսօր կատարվել են հետևյալ ապացուցողական և վարութային գործողությունները`«Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով: Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ` քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Նախաքննությունն ընթացքի մեջ է»,– նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։Հիշեցնենք` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ի՞նչ գործողություններ են կատարվել «Հոկտեմբերի 27–ի» վերաբացված գործով
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ՌԴ–Ուկրաինա–ԱՄՆ բանակցությունները նախատեսվում են նոյեմբերի 4–ին ԱՄԷ–ում. Տուսկ
Sputnik Armenia / 6 hours ago

Սպիտակ տունը կարող է չեղարկել ռուսական հիմնադրամի դեմ սահմանված պատժամիջոցները. NYT
Sputnik Armenia / 6 hours ago

Армения превращается в "один сплошной TRIPP"? Мнение политолога
Sputnik Armenia / 6 hours ago

Աջափնյակում գազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
Sputnik Armenia / 6 hours ago



