Հոկտեմբերի 26-ին մեկնարկել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը։ Մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների ուսանողները հյուրընկալվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ծանոթանալու ՄԻՊ հաստատության գործունեության սկզբունքներին և լիազորություններին։ Ողջունելով ապագա իրավաբաններին՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է նրանց դպրոցի կազմում ընդգրկվելու առթիվ և նշել, որ սա լավ հնարավորություն է ոլորտային գիտելիքները խորացնելու, մասնագիտական էթիկայի բնագավառում հմտություններ ձեռք բերելու, մասնագիտական ու մարդկային կապեր ձևավորելու տեսանկյունից։ «Հարգելի՛ ուսանողներ, Աշնանային դպրոցի սիրելի՛ մասնակիցներ, անձամբ իմ և գործընկերների համար չափազանց կարևոր է, որպեսզի համատեղ կարողանանք բավարար արդյունքներ գրանցել այս ծրագրի իրականացման ճանապարհին: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների, այդ թվում՝ ՀՀ ՄԻՊ հաստատության համար, կարևոր դերակատարություն ունի ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև մարդու իրավունքների խթանման գործառույթը, որը, այդ թվում՝ իրացվում է մարդու իրավունքների կրթության միջոցով: Վստահ եմ, այս հարթակը ևս կծառայի այդ նպատակին՝ նպաստելով նաև ոլորտային այն հարցերի համատեղ բացահայտմանը, որոնք ունեն կատարելագործման կարիք»,- ասել է Պաշտպանը։ Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ղեկավարած ստորաբաժանումների գործառույթներն ու գործունեության հիմնական ուղղությունները։ Քննարկվել են նաև Աշնանային դպրոցի շրջանակում նախատեսվող հետագա անելիքները։ —00—ՄԱ The post Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ Զաքարյան
24TV / 24News / 12 minutes ago

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «Լույս» հիմնադրամ
24TV / 24News / 14 minutes ago

Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են 2 «Opel»-ները․ կա վիրավոր
24TV / 24News / 18 minutes ago

Ինձ համար հաճելի չի, երբ մեր քաղաքի տղեն՝ Շիրակի մարզպետ լինելով, նման հայտարարություններ է անում
24TV / 24News / 24 minutes ago
Related coverage

ԵԽԽՎ զեկույցում արդեն ՀՀ-ում տեղի ունեցող սելեկտիվ հետապնդումների մասին են խոսում
Aysor.am / 9 minutes ago

Ձեր նշածով՝ ոնց-որ նավթավերամշակման գործարանը համեմատենք բիտումի գործարանի հետ
Aysor.am / 12 minutes ago

Կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված միջազգային հանձնառությունները պետք է վերածվեն շոշափելի արդյունքների․ Աննա Կարապետյան
Shant News / 17 minutes ago

Երբ հարցը տալիս ենք, կոնկրետ թվերով պատասխանեք
Panorama / 24 minutes ago