Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացած՝ «Կենսաբազմազանության պաշտպանությունն արդարադատության միջոցով» խորագրով միջոցառմանը։ «Նախարարի տեղակալն ընդգծել է, որ կենսաբազմազանության արդյունավետ պաշտպանությունը պահանջում է իրավական գործուն մեխանիզմներ, շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելում, պատասխանատվության ապահովում և միջազգային համագործակցության ամրապնդում։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Աննա Կարապետյանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը, որի ընթացքում առաջին անգամ քննարկման առարկա է դարձել նաև շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում միջազգային միասնական ջանքերի գործադրման կարևորությունը։ Ամփոփելով խոսքը՝ Աննա Կարապետյանն ընդգծել է, որ կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված միջազգային հանձնառությունները պետք է վերածվեն շոշափելի արդյունքների՝ ամրապնդելով արդարադատության ինստիտուտները, ապահովելով իրավական նորմերի արդյունավետ կիրարկումն ու շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիությունը։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի կողմից՝ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) աջակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված միջազգային հանձնառությունները պետք է վերածվեն շոշափելի արդյունքների․ Աննա Կարապետյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները
Shant News / 9 minutes ago

Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը
Shant News / 19 minutes ago

Քննարկվել են ««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» համաձայնագրում փոփոխությունները
Shant News / 29 minutes ago

ԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական պարգև է շնորհել քաջության համար
Shant News / 39 minutes ago
Related coverage

ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
Factor.am / 21 minutes ago

International commitments to biodiversity conservation must translate into tangible results, Anna Karapetyan stated.
Noyan Tapan TV / 23 minutes ago

36 տրավա մեջ մենք չենք ունեցել դեֆիցիտի նման աճ
Panorama / 34 minutes ago

«Նոր ռեկորդ սահմանեցինք մեզ համար». ինչ են պատմում ԱԱ-ում հաղթած մարմնամարզիկները
Panorama / 41 minutes ago