ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնագրի հասնել, որը կապահովի կանադական պողպատի և ավտոմեքենաների վրա ԱՄՆ մաքսատուրքերի նվազեցում մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, երկուշաբթի օրը հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը և Կանադայի միջգերատեսչական գործերի նախարար Դոմինիկ ԼեԲլանկը «մշտական կապի մեջ են» այս հարցի շուրջ։ Գործակալության աղբյուրները չեն բացառում համաձայնագրի հասնելու հնարավորությունը մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Վաշինգտոնը հույս ունի Օտտավայի կողմից լրացուցիչ զիջումների։ Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Կանադան կարող են առևտրային համաձայնագրի հասնել մի քանի ամսվա ընթացքում։ Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը նշել է, որ երկու կողմերն ակտիվորեն բանակցություններ են վարում առևտրի շուրջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Reuters․ ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Reuters. Կատարը Իրանին է ներկայացրել Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագրի նախագիծը
Shant News / 16 minutes ago

Մբապեն ներողություն է խնդրել
Shant News / 26 minutes ago

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Shant News / 29 minutes ago

Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ
Shant News / 32 minutes ago
Related coverage

Ստամբուլում շենք է փլուզվել
24TV / 24News / 14 minutes ago

Армения ратифицировала соглашение с ОАЭ, расширяющее доступ компаний на рынки двух стран
Sputnik Armenia / 14 minutes ago

Ծխախոտի նոր այլընտրանքները «տրոյական ձի» են․ Մարիամ Մնացականյան
Sputnik Armenia / 16 minutes ago

Իրանում ռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
1in.am / 17 minutes ago