ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Մածեմածիկայի» ժամին գրատախտակին գնացող պատգամավորն այսօր անդրադարձել է իմ համեստ անձին և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին։ Առհասարակ, չէի անդրադառնա տիկնոջը, եթե մեր հայրենակիցներն ու լրագրողները չակնկալեին իմ մեկնաբանությունը։ Նախ՝ Բագրատ Սրբազանի մասին նման ցինիկ արտահայտություններ անելուց առաջ տիկինը լավ կաներ, որ նայեր իր ապրած կյանքին, որը աղերս անգամ չի կարող ունենալ Սրբազանի անձնվեր գործունեության, անցած ճանապարհի և հայրենիքին մատուցած ծառայությունների հետ։ Ինքնահաստատվելու համար, այնուամենայնիվ, խորհուրդ կտամ այլ միջոցներ փնտրել։ Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ապա տիկինը շատ լավ գիտի, թե ինչ մթնոլորտում, ինչպիսի ճնշումների ու բռնաճնշումների պայմաններում են դրանք անցկացվել։ Կոնկրետ Կիրանցի պարագայում իշխանությունների կողմից ամեն անգամ փորձ է արվում ստեղծելու տպավորություն, թե բնակիչները հաշտ են օրվա իշխանությունների քաղաքականության հետ։ Այդ նպատակով ընտրացուցակներում ներգրավվում են աահմանապահները, ժամկետային զինծառայողները, գյուղի հետ կապ չունեցող անձինք։ Սակայն, նույնիսկ այս դեպքում՝ Կիրանցում ընտրելու իրավունք ունեցող 315 քաղաքացիներից ՔՊ-ին ձայն է տվել ընդամենը 136-ը՝ ընտրողների ընդհանուր ցուցակում ընդգրկվածների 43,17 տոկոսը։ Եվ սա այն դեպքում, երբ իրական ընդդիմադիր ուժերը չէին մասնակցում ընտրություններին։ Երբևէ ազգօգուտ արարքով աչքի չընկած տիկնոջն առաջարկում եմ՝ միասին գնալ Կիրանց և տեղում տեսնել՝ ով՝ ինչ հեղինակություն ունի, ում ինչպես են ընդունում մեր հայրենակիցները։ Ի դեպ, Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանն ամիսներ առաջ աշխատանքից ազատվել էր՝ Կիրանցում՝ ընտրական գործընթացում տեղ գտած ապօրինությունների մասին բարձրաձայնելու համար։ Սա ցայտուն օրինակ է այն մասին, թե ինչ գին կարող է ունենալ ճշմարտությունն ասելու համարձակությունը։ Այնպես որ, տիկի՛ն, մի՛ բզբզացեք․ դա հօգուտ Ձեզ չէ։ Իսկ մեր արժանապատիվ, հայրենիքի ապագայով մտահոգված հայրենակիցներին կոչ եմ անում չհուսահատվել և չդարարեցնել պայքարը։ ՔՊ-ին ձայն տված մեր եղբայրներն ու քույրերը գերության մեջ են։ Նրանցից հազարավորները գնացել են այդ քայլին՝ ճնշումներից դրդված։ Բայց քաղաքական հետապնդումներն ու ձերբակալությունները մի օր ավարտվելու են։ Այս իշխանությունը ևս վերջ է ունենալու։ Իսկ օրվա իշխանության ներկայացուցիչներին ուզում եմ հիշեցնել, որ մենք երկիր պահողներն ենք, իրենք՝ հանձնողները։ Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք։ Պայքարելու ենք մեր հայրենիքի, մեր պետականության և մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի համար», – գրել է նա։ —00—ՍՊ The post «Մենք մեր կռիվը տալու ենք»․ Գառնիկ Դանիելյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Մենք մեր կռիվը տալու ենք»․ Գառնիկ Դանիելյան
ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Մածեմածիկայի» ժամին գրատախտակին ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
24TV / 24News / 1 hour ago

ԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունը
24TV / 24News / 1 hour ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան
24TV / 24News / 1 hour ago

Հայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունները
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ.ՈՒՂԻՂ
Aravot / 20 minutes ago

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ճեպազրույցը
Aravot / 21 minutes ago

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին
1in.am / 31 minutes ago

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները
1in.am / 41 minutes ago