Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Մարդու իրավունքների վրա հիմնված գործողություններ կենսաբազմազանության ոլորտում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության և կենսաբազմազանության պահպանության սերտ փոխկապակցվածությունը՝ նշելով, որ կենսաբազմազանության կորուստը բացասաբար է անդրադառնում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև մարդկանց կենսապայմանների, հիմնարար իրավունքների իրացման և սոցիալ-տնտեսական բարեկեցության վրա։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է միջազգային համագործակցությունը, համատեղ պատասխանատվությունն ու ներառական մոտեցումները՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում անհրաժեշտ է ապահովել տեղեկատվության հասանելիությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրության լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման գործում տարբեր շահագրգիռ կողմերի՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց, երիտասարդների, ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև գործարար և ֆինանսական հատվածների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։ —00—ՍՊ The post ԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Մենք մեր կռիվը տալու ենք»․ Գառնիկ Դանիելյան
24TV / 24News / 55 minutes ago

Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
24TV / 24News / 1 hour ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան
24TV / 24News / 1 hour ago

Հայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունները
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները
1in.am / 26 minutes ago

ԱԺ քառօրյայի մեկնարկը. ՈՒՂԻՂ
Factor.am / 27 minutes ago

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Armenpress / 42 minutes ago

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
A1plus / 43 minutes ago